ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Aston Martin-ը կներկայացնի իր առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ RapidE մոդելը:
27 Հունիս 2017
27 հունիսի, 2017, Գեյդոն: Երկու տարի առաջ Aston Martin ընկերությունը հայտարարեց, որ երկու տարի առաջ որպես կոնցեպտ ներկայացված ամբողջովին էլեկտրական RapidE ավտոմեքենան կսկսի արտադրվել 2019 թ.-ից:
Առաջին տարում ընկերությունը նախատեսում է սահմանափակվել 155 ավտոմեքենայով: Արտադրությանը զգալիորեն կնպաստի նաև Williams ընկերության (հայտնի է Ֆորմուլա 1-ում իր ելույթներով) Advanced Engineering ստորաբաժանման հետ համագործակցությունը, որը կհանդիսանա նախագծի ինժեներական գործընկերը:
Հիմնված լինելով ապագա կոնցեպտի Rapide AMR գաղափարախոսության վրա՝ RapidE-ն վարորդին կպարգևի Rapide S մոդելին բնորոշ արտաքինն ու սպորտային դինամիկան, որի հիմքում ընկած կլինի V12 շարժիչը փոխարինող ամբողջովին էլեկտրական քարշակող հանգույցը:
Aston Martin ընկերության նախագահ Էնդի Պալմերը նշում է. « RapidE-ն ներկայացնում է այն կայուն ապագան, որտեղ Aston Martin-ի գայթակղիչ ոճն ու անգերազանցելի հզորությունը ոչ թե համակցվում են էլեկտրական շարժիչի հետ, այլ ոգեշնչվում է դրանով: Ներքին այրման շարժիչը մեկ դարից ավելին հանդիսացել է մեր ավտոմեքենաների սիրտը և դեռևս կշարունակի կիրառվել մոտակա տարիներին: Միևնույն ժամանակ RapidE-ն կարտացոլի մեր տեսլականը, ցանկությունն ու կարողությունը մասնակցել գլոբալ փոփոխություններին, որոնք համապատասխանում են մեր հաճախորդների ակնկալիքներին և արժեքներին:»
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: