ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
"Մեգնա" ընկերությունը ներկայացնում է էլեկտրական Renault Twizy-ն
23 Հունիս 2017
Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում սպառողին է ներկայացնում Renault Twizy էլեկտրամոբիլը: Սա փորձ է հայաստանյան շուկա մտցնել էլեկտրական ավտոմեքենաների մշակույթը և հնարավորություն տալ ավտոսիրողներին բացահայտել դրանց բոլոր առավելությունները՝ էկոլոգիական որակներից մինչև տնտեսում:
Այս քաղաքային ավտոմեքենան իր կոնցեպտի ու ֆուտուրիստական դիզայնի շնորհիվ բավականին յուրահատուկ տեսք և տպավորիչ տեխնիկական ցուցանիշներ ունի: Այսպես` քաղաքային ռեժիմում Renault Twizy-ն մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 100 կմ տարածություն: Լիցքավորումն իրականացվում է ստանդարտ, կենցաղում կիրառվող վարդակից, իսկ մեքենայի ամբողջական լիցքավորումը տևում է ընդամենը 3,5 ժամ: Այս ամենի հետ մեկտեղ մեքենան բավականին թեթև է՝ ունի 487 կգ քաշ, իսկ երկարությունը և լայնությունը (կողային հայելիներով հանդերձ) համապատասխանաբար կազմում են 2355 և 1381 մմ:
Renault Twizy-ն մեծ տարածում ունի աշխարհում և համարվում է իդեալական լուծում քաղաքային ծանրաբեռնված երթևեկության և կայանատեղիների խնդրի համատեքստում:
«Մեգնա» ընկերությունը Renault Twizy մոդելի ներմուծմամբ նպատակ է դրել ուսումնասիրել սպառողական շուկայի վարքագիծն ու ծանոթանալ նման յուրահատուկ ավտոմեքենաների մասով շուկայի պահանջարկին: Յուրաքանչյուրն, ով հետաքրքրվում է էլեկտրական փոխադրամիջոցներով, և, մասնավորապես, ուզում է ծանոթանալ այս էլեկտրամոբիլին, կարող է այցելել Կոմիտաս 47՝ Renault ավտոսրահ, և իրկանացնել թեստ-դրայվ: