Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ford-ի 1,0-լիտրանոց EcoBoost շարժիչը վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն շարժիչ
21 Հունիս 2017

Ford-ի 1.0-լիտրանոց EcoBoost բենզինային շարժիչը վերցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն շարժիչ "Մինչև 1.0-լիտր ծավալով շարժիչներ” անվանակարգում:
Տնտեսող, կոմպակտ և հզոր այս շարժիչը 2012 թ.-ին ստեղծվելուց ի վեր արժանանում է արդեն տասներորդ մրցանակին:
Սկսած 2018 թ.-ից Ford-ը նախատեսում է շուկա հանել նորացված 1.0-լիտրանոց EcoBoost-ը՝ գլանների ապաակտիվացման նորագույն տեխնոլոգիայով, որը թույլ կտա էլ ավելի նվազեցնել CO2 արտանետումներն ու կնպաստի վառելիքի խնայողությանը:

Այս հաղթանակը նշանակում է, որ Ford-ի կոմպակտ եռագլան բենզինային շարժիչն անգերազանցելի է մնում շուկա հանվելու պահից մինչ այսօր: Երեսունմեկ երկիր ներկայացնող հիսունութ առաջատար լրագրողներից բաղկացած ժյուրին գնահատել է արտադրողականության, վառելիքի խնայողության և տեխնոլոգիաների համադրությունը:

100, 125 և 140 ձ.ուժ հզորությամբ առաջարկվող 1,0-լիտրանոց EcoBoost-ը ներկայումս տեղադրվում է Եվրոպայում վաճառվող յուրաքանչյուր հինգերորդ Ford ավտոմեքենայի վրա: 

Բացի այդ շարժիչների EcoBoost շարքը ներառում է մինչև 3,5 լիտր ծավալով բազում տարբերակներ, որոնք առաջարկվում են աշխարհով մեկ վաճառվող Ford ավտոմեքենաների համար, սկսած կոմպակտ Fiesta-ից մինչև հզոր պիքապները, բեռնատարները, Transit շարքն, ինչպես նաև Ford Performance խմբի Focus RS և Ford GT սուպերկարերը:

Գլանների ապաակտիվացման արդեն իսկ հիշատակված տեխնոլոգիան թույլ կտա նվազեցնել ծախսերը՝ անջատելով շարժիչի գլաններից որևէ մեկը, երբ անհրաժեշտ չէ ամբողջական հզորության կիրառումը: Գլանի ապաակտիվացումն ու գործարկումը կատարվում է ընդամենը 14 միլիվայրկյանում՝ ավելի արագ, քան աչքի թարթոցը, և այդ ամենն առանց շարժիչի արտադրողականության վրա ազդելու:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio