ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Volvo-ի Polestar ապրանքանիշը կստեղծի սեփական էլեկտրական ավտոմեքենա
13 Հունիս 2017
Ինչպես հաղորդում է բրիտանական autoexpress.co.uk հանդեսը, Polestar-ը նախատեսում է Volvo-ից առանձին շուկա հանել էլեկտրական ավտոմեքենաների շարք: Այս նախաձեռնությունը հիմնված է Geely ընկերության տեսալականի վրա, որը ձգտում է կրկնել AMG-ի հաջողությունը:
Հիմնվելով սեփական ներքին աղբյուրների վրա՝ բրիտանական ամսագիրը հաղորդում է, որ առաջին էլեկտրական Polestar-ը հանրությանը կներկայացվի արդեն այս տարվա վերջում:
Ենթադրվում է, որ նոր էլեկտրական ավտոմեքենաների հիմքում ընկած կլինի Volvo-ի նորարարաական SPA (Scalable Product Architecture) և CMA (Compact Modular Architecture) գաղափարախոսությունը, որն արդեն մարմնավորվել է Volvo XC60 և XC90 ամենագնցաների և V90 ու S90 մոդելներում:
Առանձին հետաքրքրություն է առաջացնում նոր ապրանքանշանի մասնակցությունը Ֆորմուլա E մրցարշավին, ինչի մասին ոչ վաղ անցյալում ակնարկել էր Volvo-ի գործադիր տնօրեն Հական Սամուլեսոնը:
Ակնհայտ է, որ էլեկտրական ավտոմեքենաների սեգմենտն օրեց օր էլ ավելի գրավիչ է դառնում խոշորագույն խաղացողների համար:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: