ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանում ներկայացվեց բոլորովին նոր Land Rover Discovery-ն
01 Հունիս 2017
2017թ. հունիսի 1-ին Jaguar Land Rover ապրանքանիշի Հայաստանյան ներկայացուցչության՝ "Ֆորա Պրեմիում" ընկերության սրահում տեղի ունեցավ բոլորովին նոր Land Rover Discovery ամենագնացի շնորհանդեսը: Նոր մոդելը հասանելի է դարձել JLR ցանցում՝ սկսած մայիսի 18-ից: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընկերության գործընկերներ, լրագրողներ: "Յագուար Լենդ Ռովեր Ռուսաստան, Հայաստան, Բելարուս, Ղազախստան" տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Ռյաբցևան հավաքվածներին պատմեց նոր ավտոմեքենայի կարևորագույն առանձնահատկությունների մասին՝ շեշտելով այն նորարարությունները, որոնց շնորհիվ նոր Discovery-ն այդքան բացառիկ է դառնում քաղաքային ու մանավանդ արտաճանապարհային պայմաններում:
Այնուհետ հանդիսատեսի առջև հայտնվեցին մինչ այդ քողարկված երկու ավտոմեքենաներն իրենց ողջ շքեղությամբ և հմայքով: Discovery-ի նորամուտն իրենց փայլով զարդարեցին նաև "Միսս ԱՊՀ" մրցույթի գեղեցկուհիները, ինչը և դարձավ միջոցառման մեխերից մեկը:
Այնուհետ հյուրերը հնարավորություն ստացան անձամբ ծանոթանալ ավտոմեքենաներին, ցանկության դեպքում գրանցվել թեստ-դրայվի, իսկ "Ֆորա Պրեմիումի" փորձառու աշխատակիցները պատասխանեցին բոլոր ծագած հարցերին:
Հայաստանյան շուկայում լիովին նոր Discovery ամենագնացը կառաջարկվի բոլոր հասանելի համալրուլներով՝ S, SE, HSE, HSE Luxury և հատուկ նորամուտի կապակցությամբ առաջարկվող սահմանափակ First Edition տարբերակով, որն իր մեջ միավորում է նոր ամենագնացի բոլոր լավագույն լուծումները: Գնորդները կարող են ընտրել երկու շարժիչներից որևէ մեկը՝ 249 ձ.ուժ հզորությամբ, 3.0-լիտրանոց Td6 դիզելային շարժիչը կամ 340 ձ.ուժ հզորությամբ, 3.0-լիտրանոց բենզինային V6 շարժիչը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: