Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan X-Trail ամենագնացի նորացված տարբերակը ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ
05 Հունիս 2017

Nissan X-Trail-ը հանդիսանում է աշխարհում ամենաշատը վաճառվող SUV ավտոմեքենան, իսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան ամենամեծ լսարանն ունեցող սպորտային միջոցառումն է տարեկան կտրվածքով:  Ահա թե ինչու եզրափակչից մի քանի ժամ առաջ նոր ավտոմեքենան ներկայացնելը լավագույն լուծումներից մեկն էր: 
X-Trail-ի փոփոխությունները հիմնված են հաճախորդներից ստացված արձագանքների վրա և ուղղված են նրան, որ ավտոմեքենան ուժեղացնի իր դիրքերը՝ որպես ողջ ընտանիքի համար նախատեսված փոխադրամիջոց: 
Նոր X-Trail-ը ենթարկվել է մի շարք թարմացումների թե որակի, թե արտաքինի առումով: Դրանց թվում են տպավորիչ ու ամրակազմ արտաքինը, բարձրակարգ ինտերիերը, բեռնավորման բաժանմունքի ոտքով կառավարվող դուռը և բազում այլ նորարարական տեխնոլոգիաներ, որոնք ավելի անվտանգ են դարձնում վարումը: 

Առջևից աչքի է զառնում նախորդից ավելի լայն ՙV-motion՚ վանդակաճաղը, իսկ թափարգելի նոր դիզայնն ընդգծում է թափքի գունային լուծումն ու ներառում է ավելի շատ փայլուն սև տարրեր: Առջևի լուսարձակների քլաստերում ավելի արտահայտված են ամբողջովին LED լամպերը, որոնք առաջին անգամ այս մոդելի պատմության մեջ սարքավորված են Adaptive Front Lighting System (AFS) համակարգով: Հակամառախուղային լուսարձակներն ստացել են քառակուսի տեսք:

Հետնամասը նույնպես նախագծվել է նորովի՝ ամբողջովին LED լամպերի և բազում քրոմապատ տարրերի կիրառմամբ: Ավտոմեքենայի համար առաջարկվում են նոր 17- և 18-դյույմանոց անվասկավառակներ և կողային քրոմապատ մոլդինգ, որը հատում է ամենաբարձր Tekna համալրման երկու դռները: 

Թափքի համար առաջարկվում են չորս նոր գունային տարբերակներ՝ Orange Pearl, Red Pearl, Blue Pearl Metallic և Dark Brown Pearl: 

Նոր X-Trail-ի ինտերիերի բազմաֆունկցիոնալությունն այն իդելական ընտրություն է դարձնում ակտիվ կյանքով ապրող ընտանիքների համար: Ամենագնացն առաջարկում է բացառիկ տարածություն և ընդարձակություն, ներառյալ իր դասում ամենամեծ տարածությունը երկրորդ շարքի ուղևորների ծնկների հատվածում:

Ինտերիերի նոր լուծումների շնորհիվ հնարավոր է դարձել մեծացնել նոր X-Trail-ի բեռնախցիկն՝ այն 550-ից հասցնելով 565 լիտրի հինգ նստատեղով մոդելի համար: Բոլոր նստատեղերը ծալելու դեպքում այն կհասնի 1996 լիտրի: Իսկ Nissan-ի նորարարական Luggage Board System համակարգն առաջարկում է բազում դարակներ և բաժանարարներ՝ ինը տարբեր փոխդասավորվածությամբ: 

Nissan-ը խոստանում է, որ 2018թ.-ից սկսած նոր X-Trail-ը կհամալրվի ավտոնոմ վարելու ProPILOT տեխնոլոգիայով, որը թույլ կտա միաջամանակ վերահսկել ղեկային կառավարումն, արագացումը և արգելակումը խիտ հոսքով աչքի ըտնկնող մայրուղիներում և արագընթաց ճանապարհներին: Ներկայիս մոդելն առաջարկվում է Nissan Intelligent Mobility համակարգով, ինչպես նաև Վթարային խելացի արգելակման տեխնոլոգիայով (հետիոտների ճանաչման ֆունկցիայով) և Rear Cross Traffic Alert նախազգուշացման համակարգով:

X-Trail-ի համար ընտրությամբ հասանելի են մի քանի տեսակի շարժիչներ՝ ներառյալ այս տարի թողարկված 177 ձ.ուժ հզորությամբ 2.0-լիտրանոց դիզելային շարժիչը, և փոխանցումատուփերի լայն ընտրություն՝ վեցաստիճան մեխանիկական, ավտոմատ և CVT XTronic տարբերակները: Մեքենան առաջարկվում է 2WD կամ 4WD, ինչպես նաև 5 կամ 7 տեղանի տարբերակներով:

2000 թ.-ից այս կողմ, երբ լույս աշխարհ եկավ առաջին սերնդի X-Trail-ը, ողջ աշխարհով մեկ վաճառվել է ավելի քան 3.7 միլիոն ավտոմեքենա, որոնցից կես միլիոնը բաժին է ընկնում եվրոպական շուկաներին: 

2014 թ.-ին ներկայացված երրորդ սերնդի ավտոմեքենան Եվրոպայում վաճառվել է 115 000 օրինակով, ընդ որում վաճառքների ծավալը մեծանում է տարեց տարի:  2016 թ.-ին X-Trail-ը (ներառյալ Հյուսիսային Ամերիկայում վաճառվող Rogue տարբերակը) դարձավ աշխարհում ամենաշատ վաճառված SUV-ը՝ վաճառքների 766 000 ընդհանուր թվով:

Նոր Nissan X-Trail-ը դիլերական կենտրոններում կհայտնվի 2017 թ.-ի օգոստոսից: Հայաստանում մոդելի հասանելիությունը կարող եք ճշտել Nissan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՙՄուրան՚ ընկերությունից: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio