Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ներկայացվեց լիովին նոր Nissan Kicks մոդելը
18 Մայիս 2017

Հայաստանում Nissan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՙՄուրան՚ ՍՊԸ ավտոսրահում կայացավ ճապոնական ընկերության նորագույն մոդել՝ Nissan Kicks ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ընկերության հաճախորդները, գործընկերները, ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընկերության վաճառքի մենեջեր Գրիգոր Գամազյանը պատմեց նոր մոդելի առանձնահատկությունների մասին, պատասխանեց հավաքվածների հարցերին:

Nissan ապրանքանիշը հայտնի է աշխարհին իր ամենագնացների և քրոսովերների մեծ ընտանիքով: Շատերն արդեն հասցրել են ծանոթանալ այդ շարքի կարկառուն ներկայացուցիչների՝ X-Trail-ի, Juke–ի, Pathfinder–ի ընթացքային որակների հետ և դառնալ Nissan ապրանքանիշի հավատարիմ երկրպագուներ; 
Եվ ահա, հասկանալով շուկայում քաղաքային քրոսովերների նկատմամբ աճող պահանջարկը՝ Nissan ապրանքանիշը անցած տարվա ամռանը Բրազիլիայում ներկայացրեց բոլորովին նոր Nissan Kicks մոդելը: Մեքենան միանգամից աչքի ընկավ տանիքի իր յուրօրինակ լողացող դիզայնով և սովորականից մեծ դիմապակիով: Այս ամենին ավելանում է նորարարական Emotional Geometry կոնցեպտը, որը արտահայտվում է կապոտի V-motion դիզայնով: Մեքենայի աննկատ չմնացող ուրվագիծը լրացվում է հետևի բումերանգաձև լուսարձակներով, որոնք դարձել են Nissan  բրենդի այցեքարտը: Իսկ սրահի  Gliding wing ` թռչնի թևերի բացվածք հիշեցնող լուծումը, ապահովում է սրահի համաչափություն և ընդարձակություն: Առհասարակ Kicks մոդելը  սահմանում է նոր որակ իր սեգմենտում սրահի հարմարավետությամբ: Նախ այն ունի իր դասում սրահի բարձրության 1034մմ / 977 մմ և ոտքերի համար նախատեսված տարածքի 1111մմ / 866 մմ լավագույն ցուցանիշներները: Ավելին, սրահի համալրումները ապահովում են պրեմիում դասին համապատասխան որակ:  

Nissan Kicks մոդելի վաճառքները պլանավորովում են իրականացնել մոտ 80 երկրում, սակայն հիմնական թիրախը հարավամերիկյան շուկաներն են: Այդ իսկ պատճառով մեքենան առանձնանում է բացառիկ ամրությամբ և դիմացկությամբ, ինչը հատկապես կհետաքրքրի մեր սպառողներին:  Եվս մի կարևոր առանձնահատկություն. Nissan Kicks իդելական ընտրություն է ընտանիքների համար՝ իր ընդարձակությամբ և բեռնախցիկի տպավորիչ տարողությամբ: Ի դեպ բեռնախցիկը հասանելի է նաև անմիջապես սրահից, ինչն էլ ավելի հարմարավետ է դարձնում մեքենան: Nissan Kicks-ը հատկապես լավ ընտրություն է նրանց համար, ովքեր արդեն հասցրել են սիրել Nissan մոդելային շարքի քրոսովերները՝ հատկապես Nissan Juke մոդելը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio