Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը կարող է ցուցադրել I-Pace մոդելի սերիական տարբերակն արդեն սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտի սրահում
25 Ապրիլ 2017

Ինչպես հաղորդում է անգլիական Autoexpress հանդեսը՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահին, որը պետք է կայանա 2017 թ. սեպտեմբրին, ըստ երևույթի չեն մասնակցի այնպիսի ավտոարտադրողներ, ինչպիսին են Ford-ը, Volvo-ն, Nissan-ը, Peugeot-ն, DS-ը, սակայն Jaguar-ն այնտեղ կարող է ներկայացնել լիովին նոր I-Pace մոդելի սերիական տարբերակը:

Մեքենայի նախատիպերն արդեն ցուցադրվել են 2016-ի նոյեմբերին Լոս-Անջելեսի ցուցասրահում, այնուհետև Ժնևում, իսկ մեքենան նույնիսկ հասցրել է երևալ ճանապարհներին:

Սերիական տարբերակի մասին դեռևս շատ բան հայտնի չէ, սակայն այն շատ նման կլինի կոնցեպտին թե իր ոճով, թե տեխնիկական լուծումներով: 

Ինչպես և նախատիպը՝ Jaguar մոդելի առաջին էլեկտրական սերիական SUV ավտոմեքենան կսարքավորվի երկու էլեկտրական բլոկով (մեկական յուրաքանչյուր սռնու վրա), որոնք միասին կապահովեն 400 ձ.ուժ հզորություն և շուրջ 700 Նմ ոլորող մոմենտ: 90 կՎտ տարողունակությամբ լիթիում-իոնային մարտկոցը թույլ կտա ավտոնոմ ռեժիմում անցնել մինչև 500 կմ:

Աղբյուրը՝ autoexpress.co.uk



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio