ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆրանսիան առաջատար է էլեկտրական ավտոմեքենաների թվով
24 Մարտ 2017
Վերջին տարիների ձգտումը դեպի զրոյական արտանետումներով ավտոմեքենաների թվի ավելացումն ու էլեկտրական տեխնոլոգիաների տարածումը մշտապես մնում է ավտոաշխարհի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում եմ մեր գործընկերները ֆրանսիական autoplus.fr պորտալից, հղում կատարելով Էլեկտրական տրանսպորտի զարգացման ազգային ասոցիացիայի (AVERE) տարածած հաշվետվությանը, Ֆրանսիան դուրս է եկել առաջին տեղը Եվրոպայում գրանցված էլեկտրական փոխադրամիջոցների թվով:
2017թ. առաջին եռամսյակի տվյալերով Ֆրանսիայում գրանցված էլեկտրական ավտոմեքենաների թիվն աճել է 24%-ով և գերազանցել 100 000-ը, ինչը թույլ է տվել երկրին այդ ցուցանիշով շրջանցել մինչ այդ առաջատար հանդիսացող Նորվեգիային:
Հարցված ֆրանսիացիների 35%-ից ավելին պատրաստակամություն են հայտնել՝ մոտ ապագայում անցնելու էլեկտրական ավտոմեքենաների, ինչին նպաստում են պետության կողմից իրականացվող խրախուսական քայլերը: Օրինակ, դիզելային շարժիչով մեքենայից հրաշաժվելու և էլեկտրականին անցնելու դեպքում յուրաքանչյուր վարորդ կարող է ստանալ մինչև 10 000 եվրո բոնուս:
Նշենք նաև, որ Ֆրանսիան առաջարկում է էլեկտրական մեքենաների ամենահարուստ տեսականիներից մեկը, մասնավորապես Renault ընկերության Zoe մոդելն ու Z.E. շարքը: