Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված է նոր սերնդի Ford Fiesta-ն:
16 Մարտ 2017

Գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցած հատուկ՝ Go Further միջոցառման ժամանակ Ford ընկերությունը ցուցադրեց հաջորդ սերնդի Ford Fiesta-ն՝ թերևս տեխնոլոգիաներով ամենահագեցած B դասի ավտոմեքենան աշխարհում:
Հաջորդ սերնդի Fiesta-ն ի ցույց է դրել վարորդին օժանդակող տեխնոլոգիաների և կապի միջոցների առավել կատարելագործված շարքը, որն առաջին անգամ է առաջարկվում Եվրոպայում վաճառվող այս դասի փոքր ավտոմեքենաների համար: Բացի այդ ընկերությունն առաջարկում է Fiesta մոդելի 40-ամյա պատմության մեջ ամենաբազմազան և ժամանակակից մոդելային շարքը:
Ford-ը ցուցադարեց Fiesta-ի արտադրական չորս տարբերակ, որոնց թվում էն ոճային Fiesta Titanium-ը, Ford Performance գաղափարախոսությամբ ոգեշնչված Fiesta ST-Line տարբերակը, բարձրակարգ Fiesta Vignale-ն ու քրոսովերների սեգմենտում հանդես եկող Fiesta Active-ը:
Հայաստանում այս մոդելների հասանելիությունը կարող եք ճշտել Ford-ի պաշտոնական դիլեր՝ "Ֆորա” ընկերությունից: 




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio