Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ի նոր կոնցեպտը ներկայացվեց Դեթրոյթի ավտոսրահում
31 Հունվար 2017

Vmotion 2.0 կոնցեպտն արտացոլում է ճապոնական ընկերության ապագայի տեսլականը, ներառյալ ProPilot համակարգը, որի շնորհիվ ավտոմեքենան մասամբ դառնում է ինքնակառավարվող: Այն արդեն տեղադրվում է Ճապոնիայում վաճառվող Serena մոդելի վրա, սակայն ընկերության նպատակն է տարածել այն Եվրոպայում, մասնավորապես հաջորդ սերնդի Nissan Leaf ավտոմեքենայի լրակազմում:
Ավտոմեքենայի երկրաչափական լուծումները փոխառնված են Nissan Maxima-ից, չնայած նա առանձնանում է մի փոքր ավելի երկար անվային բազայով, ինչի շնորհիվ ինտերիերը դառնում է ավելի ընդարձակ: 
VMotion-ն ընդամենը կոնցեպտ է, և Nissan-ը դեռևս չի հայտարարել՝ արդյոք պատարստվում է անցնել արտադրական փուլին: Սակայն նույնիսկ այս կարգավիճակով այն արտացոլում է Nissan ավտոմեքենաների ապագան:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio