ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar F-PACE ավտոմեքենան կպայքարի World Car Awards 2017 մրցանակի համար
10 Մարտ 2017
Jaguar F-PACE սպորտայի SUV մոդելը դուրս է եկել հեղինակավոր World Car Awards 2017 մրցանակաբաշխության եզրափակիչ երկու անվանայկարգում՝ «Տարվա ավտոմեքենա» (World Car of the Year) և «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» (World Car Design of the Year):
Այս մասին հաղորդվեց Ժնևում ընթացող միջազգային ավտոսրահի շրջանակներում: Փորձագիտական ժյուրի 75 անդամների քվեարկության արդյունքներով կորոշվեն հաղթողները, որոնց անունները կահյտարարվեն ապրիլի 13-ին՝ Նյու-Յորքի միջազգային ավտոսրահում:
Ժյուրիի անդամներից մեկն ու մրցանակաբաշխության փոխնախագահ՝ բրիտանացի լրագրող Մայք Ռազերֆորդը նշում է. «Jaguar F-PACE-ը միակ ավտոմեքենան է, որը կարող է հաղթել World Car Awards 2017-ի երկու հեղինակավոր անվանակարգերում: Մեծ է հնարավորությունը, որ F-PACE-ը Նյու-Յորքում կտիրանա վեց մրցանակներից միանգամից երկուսին»:
Հայաստանում Jagaur F-PACE-ը պաշտոնապես ներկայացված է «Ֆորա Պրեմիում» ընկերության սրահում:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: