Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԻՍՍԱՆ-ը փորձարկում է ինքնակառավարվող համակարգերը
27 Փետրվար 2017

ՆԻՍՍԱՆ ընկերությունը՝ ձգտելով ապահովել արտանետումների, ինչպես նաև ճանապարհային պատահարների հետևանքով գրանցվող մահացու դեպքերի զրոյական մակարդակ, առաջին անգամ ցուցադրեց հաջորդ սերնդի ինքակառավարվող ավտոմեքենայի նախատիպը իրական երթևեկության պայմաններում: Դա տեղի ունեցավ Լոնդոնում: Մինչ այդ Նիսսանի ինքնակառավարման տեխնոլոգաիաները փորձարկվել էին Ճապոնիայի և Միացյալ Նահանգների հանրային ճանապարհներին:
Լրագրողները՝ ուղևորների կարգավիճակով, հնարավորթություն ստացան տեսնել, թե ինչպես են աշխատում մի շարք նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում կարճ ալիքներով աշխատող ռադարը, լազերային սքաներները, նոր սերնդի տեսախցիկները, գերարագ համակարգչային չիփերը և հատուկ նախագծված HMI (Մարդ-Մեքենա ինտերֆեյսը), որը թույլ է տալիս իրականացնել նորագույն համակարգերի կառավարումը: Այս ամենի շնորհիվ Նիսսան ավտոմեքենաները կկարողանան վստահորեն ինքնուրույն տեղաշարժվել թե մայրուղիներով, թե քաղաքային փողոցներով, եթե ուղևորության վերջանկետն արդեն իսկ մուտքագրված է նավիգացիոն համակարգի մեջ: 
Ստորև կարող եք տեսնել այդ փորձարկման լուսանկարներն ու տեսանյութը:





Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio