ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ UAZ PATRIOT-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ
28 Նոյեմբեր 2014
Նոյեմբերի 27-ին "Կարկոմավտո” ընկերությունը պաշտոնապես առաջին
անգամ ներկայացրեց լիովին նոր UAZ Patriot ավտոմեքենան՝ Limited համալրմամբ:
Միջոցառումը տեղի ունեցավ Երևանում՝ Հալաբյան 18 հասցեում
գտնվող ավտոսրահում: Ներկաները ծանոթացան մեքենայի կառուցվածքում իրականացված բոլոր
տեխնիկական փոփոխություններին, այդ թվում նաև արտաքին տեսքին վերաբերվող նորամուծություններին:
Նոր UAZ Patriot-ն ստացել է բոլորովին նոր առաջնամաս, ներառյալ
ռադիատորի վանդակաճաղը և առաջին անգամ մոդելի պատմության մեջ կիրառվող լուսադիոդային
լուսարձակները:
Առանձնակի հիշատակման
են արժանի թափքի գույնով իրականացված ծալվող հայելիները՝ շրջադարձի ազդանշանի կրկնության
ֆունկցիայով, ավելի մեծացրած հակամառախուղային լուսարձակները և արգելակման ազդանշանը
կրկնող լուսադիոդները, որոնք թույլ են տալիս միանգամից զատել նոր Patriot-ը շարժվող
մեքենաների շարքից:
Ընթացային մասի լուծումներից առանձնակի նշվեց ընդլայնակի
կայունության հետևի ստաբիլիզատորի առկայությանը, որը թույլ է տալիս արդյունավետ
կերպով պայքարել շրջդարձերում առաջացող թափքի ճոճվածքների հետ և ապահովում է լրացուցիչ
վստահություն տարատեսակ մանևրների ժամանակ՝ մանավանդ բարձր արագությունների
դեպքում:
Մեքենայի սրահն իր հերթին ենթարկվել է փոփոխությունների: Այն դարձել է ավելի ժամանակակից և հարմարավետ: Առաջին անգամ UAZ մոդելի պատմության մեջ Patriot-ն առաջարկվում է 7 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով, որը թույլ է տալիս վերարտադրել FULL HD ձևաչափի տեսանյութեր, աշխատում է AM/FM/MP3 ռեժիմներում, ունի USB և AUX միակցումներ:
Մեքենան առաջարկվում է պարկտրոնիկ համակարգով և հետևի տեսանելիության տեսախցիկով: Ժամանակակից ինտերյերը լրացնում են սարքավորումների նոր վահանակը՝ արտաքին ջերամստիճանի ցուցիչով, մարշրուտային համակարգիչով և "փափուկ” լուսավորմամբ: Երկրորդ շարքի ուղևորները կարող են օգտվել առանձին տաքացուցիչից, որը թույլ է տալիս ստեղծել սեփական միկրոկլիման սրահի հետնամսում:
Մեքենան ազատ վաճառքի է ներկայացված սրահում: Հիշեցնենք նաև,
որ "Կարկոմավտո” ընկերությունը հանդիսանում է UAZ մակնիշի միակ ու բացառիկ պաշտոնական
ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում: