ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MERCEDES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼԸ
25 Նոյեմբեր 2014
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց մոդելային շարքի
ամենափոքր ունիվերսալը՝ CLA Shooting Brake-ը:
Նորույթն արտադրված է A-դասի շասսիի հիման վրա: Այն եվրոպական շուկայում կհայտնվի
2015թ. հունվարից:
Ունիվերսալի երկարությունը կազմում է 4630 մմ, լայնությունը՝
1777 մմ, իսկ բարձրությունը՝ 1435 մմ: Այն ընդամենը 3 մմ-ովբարձր է նույնանուն սեդանից,
սակայն միևնույն ժամանակ սրահի երկրորդ շարքի հատվածում տանիքն ավելի բարձր է ամբողջ
40 մմ-ով:
Բնականաբար նորույթի բեռնախցիկի ծավալն էլ գերազանցում է
չորս դռնանի "եղբոր” ցուցանիշները: Այն կազմում է 495 լ. և կարող է հասցվել մինչև
1354 լ.` երկրորդ շարքի նստատեղերը ծալելու շնորհիվ: Բեռնախցային հատվածի ընդհանուր երկարությունը
կազմում է 1328 մմ, ինչը Mercedes-ի մասնագետները որակում են՝ որպես լավագույնն իր
դասում:
CLA Shooting Brake-ի օպցիաների մեջ ուշադրության են արժանի
բեռնախցիկի դռան էլեկտրակառավարումը, բեռների ամրակցման համար նախատեսված ցանցը, բեռնախցիկում
12Վ լարմամբ էլեկտրական վարդակի առկայությունը և բազում լրացուցիչ բաժանմունքներ՝ տարատեսակ
իրերի համար:
Հատուկ վաճառքի մեկնարկին ընդառաջ ընկերությունը պատրաստել
է CLA Shooting Brake-ի հատուկ մոդիֆիկացիա՝ Orange Art Edition անվանմամբ: Այն առանձնանում
է անվահեծերի, առջևի և հետևի բամպերների նարնջագույն գունավորմամբ, ինչպես նաև սրահի
կաշեպատ մասերի նարնջագույն գծակարով:
Նախնական շրջանում ունիվերսալը կառաջարկվի երկու դիզելային
և երեք բենզինային շարժիչների ընտրությամբ: Բացի այդ հասանելի կլինի նաև լիաքարշ տարբերակը
և 360 ձ/ու հզորությամբ CLA 45 AMG կոմպլեկտավորումը:
200 և 220 CDi դիզելային շարժիչներն ունեն 2.1 լ ծավալ և
տարբերվում են հզորությամբ (136 և 177 ձ/ու համապատսխանաբար): Դրանցից ամենահզորը՝
համալրվելով յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփով , թույլ է տալիս զարգացնել
100 կմ/ժ արագությունը 8.3 վայրկյանում:
Բենզինային տարբերակները (CLA 180 և 200) համալրվում են
1.6 լ ծավալով և համապատասխանաբար 122 և 156 ձ/ու հզորությամբ շարժիչներով: Իսկ լիաքարշ
տարբերակի համար առաջարկվում է 211 ձ/ու հզորությամբ երկու լիտր ծավալով շարժիչը: Սա
թույլ է տալիս 100 կմ/ժ արագությանը հասնել
6.8 վայրկյանում: