Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

MICHELIN-Ն ՍԿՍՈՒՄ Է ԱՆՕԴ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
24 Նոյեմբեր 2014

Մոռացեք ծակված անվադողերի մասին: Michelin ընկերությունն սկսում է սկբունքորեն նոր կառուցվածքով անվադողերի սերիական արտադրությունը:


Tweel (անգլ. Tyre` "անվադող” և Wheel` "անիվ” բառերից ) անվանումն ստացած նորարարական այս հայտնագործությունն իրենից  ներկայացնում է ամբողջական անիվ, որը կարող է փոխարինել թե անվահեծը , թե պնևմատիկ անվադողը: Նման կառուցվածքի հիմնական առավելությունն այն է, որ նոր անիվը չի պահանջում լրացուցիչ օդի ներմղում, չի ծակվում, ունակ է դիմակայել զանազան վնսվածքների և ունի շահագործման երկար ժամկետ: Michelin-ի ինժեներները պնդում են, որ այս նորույթի կցորդման աստիճանը ոչնչով չի զիջում ավանդական անվադողերի ցուցանիշներին:


Tweel անիվը բաղկացած է էլասթիկ պոլիուրեթանային շյուղերից և արտաքին երկշերտ պողպատյա շրջանակից: Անվասկավառակի տրամագիծը կազմում է 83սմ, իսկ պրոտեկտորի խորութւյունը՝ 3.5 մմ: Ըստ արտադրողի հրապարակած մասնագրերի այս նոր անիվը կարող է դիմանալ մինչև 2 տոննա ծանրաբեռնվածության:


ԱՄՆ-ում սկսել է վաճառվել կոմերցիոն ավտոմեքենաների համար նախատեսված մոդելը, սակայն Michelin-ը պլանավորում է ընդլայնել նոր տեսակի անվադողի մոդելային շարքը՝ համալրելով այն մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված տարբերակներով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio