ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
LEXUS-Ի ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԿԱԲՐԻՈԼԵՏԸ՝ LF-C2
20 Նոյեմբեր 2014
"LF-C2 կոնցեպտն արտացոլում է այն ամենն,
ինչ ունի Lexus-ը ներկայիս դիզայներական ուղղվածության հետագա զարգացման համար”,- միջոցառման
ընթացքում հայտարարեց այս լաքշրի դասի ապրանքանշանի փոխնախագահ՝ Ջեֆ Բրեքենը:
LF-C2 կաբրիոլետի երկարությունը 4715մմ
է, լայնությունը՝ 1840 մմ, իսկ նարձրությունը՝ 1385 մմ: Այս տեսանկյունից նախատիպը
մոտ երկու սանտիմետրով ավելի երկար և 1 սանտիմետրով ավելի ցածր է, քան սերիական RC
կուպեն՝ միևնույն ժամանակ պահպանելով դրան բնորոշ լայնությունը:
Lexus-ը դեռևս չի հայտաարում, թե ինչ տեսակի
ուժային ագրեգատ է տեղադրվելու մեքենայի վրա: Որպես տարբերակ կարելի է դիտարկել RC
F ռոդստերի համար առաջարկվող 5 լիտր ծավալով V8 բենզինային շարժիչը, որը սերիական ռեժիմում
ապահովում է 520 Նմ պտտող մոմենտ՝ իր 450 ձ/ու հզորության շնորհիվ:
Նոր կոնցեպտուալ կաբրիոլետը համալրվում
է 20 դյույմ տրամագծով թեթևաձույլ անվահեծերով, լուսադիոդային լուսարձակներով, ինչպես
նաև առջևի նստատեղերի միջնամասում տեղադրվող հպումային վահանակով, որի օգնությամբ հնարավոր
է կառավարել մեքենայի մուլտիմեդիա համակարգը:
Արտադրողը դեռևս չի բարձրաձայնում մեքենայի
սերիական արտադրության հնարավորության և ժամկետների մասին՝ դիտարկելով Լոս-Անջելեսի
Ավտոշոուն՝ որպես մարքեթինգային հետազոտությունների համար հարմար հենահարթակ: