Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացված է հզոր էլեկտրկան Cadillac Escalade IQ-ն (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10 Օգոստոս 2023

Cadillac ընկերությունը ներկայացրել է Escalade IQ անվանումը ստացած գերհզոր էլեկտրական քրոսովերը։ Նորույթի հիմքում ընկած է ֆիրմային Ultium հենահարթակը՝ 800-վոլտանոց էլեկտրական կառուցվածքով։ Ակնկալվում է, որ մոդելը զգալիորեն ավելի մատչելի կլինի, քան Cadillac Celestiq-ը, որը առաջարկվում է շուրջ 340 000 դոլարով։   

 

 

Ներքին այրման շարժիչով նույնանուն մոդելից ամբողջովին էլեկտրական Escalade-ը տարբերվում է գրեթե բոլոր ցուցանիշներով, բացի արտաքին լուծումներից։ Նորույթի հանգույցներն ու ագրեգատները նույնականացված են GMC Hummer EV պիքապի հետ։ Escalade IQ ադապտիվ պնևմատիկ կախոցն ապահովում է 175 մմ ճանապարհային լուսածերպ, որը, կախված կարգավորումներից, կարող է մեծացվել 25 մմ կամ փոքրացվել 50 մմ։ Հավանաբար, մեքենան կունենա լիակառավարվող շասսի, ինչը 24-դյույմանոց անվասկավառակներով սարքավորված Escalade IQ-ին թույլ կտա տեղաշարժվել անկյունագծով, ընդ որում հետևի անիվների թեքման առավելագույն անկյունը կկազմի 10 աստիճան։

 

 

Էլեկտրական Escalade-ը ունի եռաշարք սրահ։ Կախված մոդիֆիկացիայից, երկրորդ շարքում կտեղադրվի եռանստատեղ բազմոց, կամ էլ կառաջարկվեն երկու առանձին բազկաթոռ՝ մերսման ֆունկցիայով, էկրաններով և ծալվող սեղանիկներով։ Առջևի վահանակի վրա նկատելի է 55 դյույմ անկյունագծով թվային քլաստերը, իսկ մեկ այլ սենսորային էկրանի միջոցով կարելի է կառավարել կլիմատիկ համակարգը։ Որպես հիմնական լուծում առաջարկվում է AKG աուդիո համակարգը, որը, կախված համալրումից, կսարքավորվի 19, 36 կամ 40 բարձրախոսով։ Ամենագնացի հետևի բեռնախցիկը առանձնանում է 670 լիտր ծավալով, իսկ կապոտի տակ հասանելի կլինի լրացուցիչ 345 լ օգտակար տարածություն։  

 

 

Escalade IQ-ն սարքավորված է երկշարժիչանի ուժային համակարգով։ Առջևի և հետևի սռնիներին տեղադրված շարժիչները ապահովում է բոլոր չորս անիվների քարշակումը։ Համակարգի ընդհանուր պիկային հզորությունը հավասար է 761 ձիաուժի, թեպետ հիմնականում գնորդները պետք է «բավարարվեն» 687 ձիաուժ հզորությամբ։ Քարշային մարտկոցի ծավալը կազմում է 200 կՎտժ, ինչը բավարա է 724 կմ ընթացքի պաշար ապահովելու համար՝ EPA ցիկլի համաձայն։ Այս ամենով հանդերձ, նորույթը տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը իրականացնում է մոտ հինգ վայրկյանում և կարող է քարշակել մինչև 3628 կգ զանգվածով կցորդ։  

 

 

Էլեկտրական Cadillac Escalade IQ-ի սերիական արտադրությունը կկազմակերպվի Դեթրոյթ քաղաքում գտնվող GM Factory Zero գործարանում և կսկսվի 2024 թվականի ամռանը։ Մոտավորապես նույն ժամանակ էլ կմեկնարկեն պաշտոնական վաճառքները՝ 130 000 դոլարից սկսած արժեքով։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio