ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MAZDA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է CX-3 ՔՐՈՍՈՎԵՐԸ
19 Նոյեմբեր 2014
Mazda ընկերություւնը հայտարարեց մոդելային
շարքի համալրման մասին: Խոսքը գնում է կոմպակտ CX-3 քրոսովերի մասին, որը ներկայացվեց
Լոս-Անջելեսի Ավտոսրահի շրջանակներում: Այն
կառաջարկվի թե լիաքարշ, թե միայն առջևի քարշակմամբ տարբերակներով:
Այս լիովին նոր քրոսովերը հինգերորդ մեքենան
է Mazda-յի մոդելային շարքում, որն իրակնացվել է SKYACTIVE տեխնոլոգիաների կիրառմամբ
և արտացոլում է KUDO` Շարժման Ոգին գաղափարախոսությունը:
Արտաքինից մեքենան ավելի կոմպակտ է, քան
հեչբեք թափքով Mazda3-ը: Համեմատության համար ասենք, որ CX-3 մոդելի երկարությունն
ընդամենը 4207մմ է, ինչը 258 մմ-ով պակաս է վերը նշված հերբեքի երկարությունից: Նույն
համաչափությունն առկա է նաև մեքենայի անվային բազայի հարցում՝ այն կազմում է 2530 մմ,
ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նոր մոդելի հիմքում ընկած է Mazda 2-ի հենահարթակը:
Mazda CX-3-ի եվրոպական մոդելներն առաջարկվելու
են 3 տիպի շարժիչների ընտրությամբ. բենզինային SKYACTIV-G 2.0 լ ծավալով՝ հասարակ և
ուժեղացված տարբերակներով, ինչպես նաև 1.5 լ ծավալով և 105ձ/ու հզորությամբ SKYACTIV-D
դիզելային տարբերակով, որն արդեն իսկ տեղադրվում է Mazda 2-ի վրա և զարգացնում 250Նմ
պտտող մոմենտ: Այս շարժիչների հետ հաճախորդներին կառաջարկվեն նաև վեցաստիճան
SKYACTIV-Drive ավտոմատ ու SKYACTIV-MT մեխանիկական փոխանցումատուփերը:
Mazda CX-3-ի պաշտոնական վաճառքները կմեկնարկեն 2015թ. գարնանը՝ Ճապոնիայում: Ենթադրվում է, որ մնացած շուկաներում նոր կոմպակտ քրոսովերը կհայտնվի հաջորդ տարվա ամռանը: