Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus RX-ը ստացել է նոր հիբրիդային մոդիֆիկացիա
08 Օգոստոս 2023

Lexus ընկերությունը ներկայացրել է RX քրոսովերի ցանցից լիցքավորվող մոդիֆիկացիան, որը ստացել է RX 450h+ անվանումը։ Ավտոմեքենան սարքավորված է բենզաէլեկտրական ագրեգատով, որը բաղկացած է 2,5 լիտր ծավալով ներքին այրման շարժիչից և երկու էլեկտրական շարժիչներից։ Դրանք միասին զարգացնում են 304 ձիաուժ հզորություն։

 

 

Lexus RX-ի նոր սերունդը ներկայացվել է նախորդ տարվա գարնանը՝ երեք տարբեր մոդիֆիկացիաներով։ Այժմ դրանց ավելացել է նաև լիցքավորվող հիբրիդը։ Արտադրող ընկերությունում նշում են, որ «իդեալական պայմաններում» մարտկոցի լիցքավորումը պահանջում է մոտ 2,5 ժամ։ Տեղից մինչև 96 կմ/ժ արագացման համար քրոսովերին անհրաժեշտ է 6,2 վայրկյան, իսկ միայն էլեկտրական ռեժիմում այն կարող է հաղթահարել շուրջ 56 կիլոմետր։

 

 

Նորույթը ԱՄՆ-ում կառաջարկվի թափքի ութ տարբեր երանգով, 21-դյույմանոց անվասկավառակներով, տաքացվող ու հովացվող նստատեղերով, համայնապատկերային տանիքով և 21 բարձրախոսով սարքավորված Mark Levinson աուդիոհամակարգով։ Նոր հիբրիդային RX-ը վաճառքի կհանվի արդեն ընթացիկ տարվա վերջին և կարժենա 70 080 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Lexus RX 350h-ը հասանելի է  58 750 դոլար արժեքով։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio