Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է McLaren 750S-ի բացառիկ գունային լուծումը։
03 Օգոստոս 2023

Բրիտանական McLaren ընկերությունը ներկայացրել է 750S սուպերկարի նոր բացառիկ գունային լուծումը՝ Spectrum անվանմամբ։ McLaren Special Operations ստորաբաժանման նախագծած ավտոմեքենան ցուցադրում է թափքի ներկվածքի նոր տեխնոլոգիան, որի առանձնահատկությունը կազմում է տոնային շեղումը։ Հասանելի կլինի ձևավորման երեք տարբերակ՝ կապույտ Spectrum Blue-ն, նարնջագույն Spectrum Orange-ը և գորշ Spectrum Grey-ը։

 

 

McLaren 750S Spectrum Theme սուպերկարի համար McLaren Special Operations (MSO) ստորաբաժանումը ստեղծել է ներկվածքի հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տվել ապահովել միևնույն գույնի յոթ տարբեր երանգներից բաղկացած միասնական մակերևույթ։ Հրապարակված լուսանկարներում ցուցադրված է կապույտ Spectrum Blue-ն։ Ըստ դիզայներների, տոնային անցումը ստեղծում է շարժման պատրանք՝ նույնիսկ, երբ ավտոմեքենան անշարժ է։

 

 

Լուծման իրականացումը պահանջել է նոր ներկանյութերի և գունային հավելումների խառնուրդների ստեղծում, այդ թվում սահմանային Spectrum Blue-ն և Metallic Aurora Blue-ն։ MSO-ն չի պատրաստվում կանգ առնել այս կետում, թեպետ ցանկացած այլ երանգի հիման վրա սպեկտրալ սխեմա ստեղծելու համար որոշակի ժամանակ կպահանջվի։ Բացի այդ, սուպերկարի լրացուցիչ անհատականացմանը կարող են նպաստել նաև սրահի լրամշակումը վառ գույնի կաշվով, հատուկ վահանակները և շեմքերի լրամշակումը «գործվածքային» ածխապլաստիկով։

 

 

Մնացած առումներով  McLaren 750S Spectrum Theme by MSO մոդիֆիկացիան ոչնչով չի տարբերվում «սովորական» 750S-ց։ Կուպեն շարժման մեջ է դնում չորս լիտր ծավալով ութ գլաններով երկտուրբոշարժիչը։ Այն փոխառել է 765LT մոդելի մխոցները, երկորրդ վառելիքային պոմպ և կառավարման նոր համակարգ։ Այս ամենի շնորհիվ ագրեգատը զարգացնում է 750 ձիաուժ հզորություն և 800 Նմ ոլորող մոմենտ։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio