ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ford-ը ցուցադրել է արտաճանապարհային Mustang-ը:
17 Հուլիս 2023
Ամերիկյան Ford ընկերությունը ներկայացրել է պատմության մեջ առաջին Mustang-ը, որը նախատեսված է արտաճանպարհային ռալլիների համար։ Ford Mustang Mach-E Rally-ն այս ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որը ադապտացվել է արտաճանապարհային պայմաններում շահագործվելու համար և կարող է հաղթահարել լուրջ խոչընդոտներ։ Անսովոր էլեկտրամոբիլի նորամուտը կայացավ Գուդվուդում՝ Արագության փառատոնի շրջանակներում։
Ցուցադրական ելույթների ընթացքում քրոսովերը մրցուղի դուրս բերեց M-Sport Ford WRT գործարանային թիմի պիլոտ՝ էստոնացի Օտտ Տյանակը, որը Ford Puma Rally1 ավտոմեքենայով հանդես է գալիս WRC դասական ռալլիում։
Նոր Mustang Mach-E Rally-ի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում։ Դատելով հրապարակված պատկերներից՝ բացի կամուֆլաժ հիշեցնող գունային լուծումից, քրոսովերը ստացել է ընդգծված հակաթև, նոր անվասկավառակներ, ինչպես նաև լրացուցիցչ լուսարձակներ և ընգծված քարշակման բլթանքցներ։
Սրահում կատարված փոփոխությունները հիմնականում առնչվում են նստատեղերի ձևավորմանը։ Ակնկալվում է, որ Ford Mustang Mach-E Rally-ն կդառնա սերիական մոդել և վաճառքի կհանվի ԱՄՆ-ում արդեն 2023 թվականի աշնանը։ Նորույթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, ներառյալ արժեքը, կհրապարակվեն շուկա դուրս գալուց առաջ։