ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված է էքսկլյուզիվ Aston Martin Valour կուպեն։
13 Հուլիս 2023
Բրիտանական Aston Martin ընկերությունը ներկայացրել է Valour սլորտային կուպեն։ Aston Martin Valour-ի թողարկումը նվիրված է մակնիշի հոբելյանին, որը 2023 թվականին նշում է իր 110-ամյակը։ Կուպեն սարքավորվում է դասական բենզինային V12 շարժիչով և մեխանիկական փոխանցումատուփով։ Նորույթի հիմքում ընկած է Vantage մոդելը, որից փոխառած են շասսին, շարժիչն ու կարկասը։ Ընդհանուր դիզայնը իրականացված է 80-ականների Vantage-ի ոճով։
Ինչպես նշեցինք, սպորտային կուպեն սարքավորված է V12 երկտուրբոշարժիչով, որի հզորությունը հասցվել է 715 ձիաուժի։ Մոդելի գլխավոր առանձնահատկությունը վեցաստիճան մեխանիկական փոխանցումատուփն է։ Քարշակումը իրականացվում է հետևի անիվներով։ Նախատեսված է երեք ընթացային ռեժիմ, այդ թվում՝ երկու սպորտային (Sport и Sport+) և մեկ մրցուղային։ Հասանելի կլինեն նաև ադապտիվ մեղմիչները, ածխածնակերամիկական արգելակները և 21-դյույմանոց անվասկավառակները։
Սրահում ուշադրություն են գրավում կենտրոնական վահանակին տեղադրված կոմպակտ էկրանը, ինչպես նաև սարքավորումների վահանակը և կարբոնային տարրերով համալրված նստատեղերը։ Լրամշակման համար կարող է օգտագործվել կաշի, թվիդ գործվածք կամ ալկանտարա։
Aston Martin Valour-ը կարտադրվի ընդամենը 110 օրինակով՝ բրիտանական մակնիշի գոյության տարիների թվով։ Գները կտատանվեն 1 միլիոնից մինչև 1,5 միլիոն ֆունտի տիրույթում, իսկ պատվերների ընդունումն արդեն սկսվել է։