ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է լիովին նոր Mercedes-Benz CLE-ն։
10 Հուլիս 2023
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է նոր CLE կուպեն։ Այն կոչված է փոխարինելու C- և E-Դասի երկդռնանի մոդելները, իսկ արդեն 2024 թվականին մոդելային շարքում կհայտնվի նույնանուն կաբրիլոետը։ Փաստորեն, այպսիսով արտադրողը վերադառնում է մոդելի ակունքներին՝ CLK-ին, որն, ըստ էության ուներ նույն դիրքայնացումը շուկայում։ Կոնցեպտուալ և տեխնիկական տեսանկյունից CLE-ն նման է նոր սերնդի C- և E-Դասի ավտոմեքենաներին։ Ավելի «կրտսեր» տարբերակից այն փոխառել է շասսին ու սրահը, իսկ «ավագից»՝ էլեկտրոնային համակարգերի փաթեթը՝ MBUX համալիրով և արհեստական բանականությամբ։
Որպես ստանդարտ CLE-ն սարքավորվում է սովորականից 15 միլիմետրով ավելի ցածր պասիվ կախոցով։ Հավելավճարի դիմաց կարելի է ստանալ էլեկտրոնային կառավարմամբ մեղմիչներ և հետևի սռնիի կառավարման համակարգ, որի շոնրհիվ հետադարձի շառավիղը 11,2 մետրից նվազում է մինչև 10,7 մետրի։ Շարժիչների գամման ներառում է FAME ընտանիքի ագրեգատները, այդ թվում՝ M 256 M (381 ձիաուժ, 500 Նմ) շարային վեցգլանանի բենզինային շարժիչը և քառագլան OM 654 M (200 ձիաուժ, 440 Նմ) դիզելային տարբերակը։ Դրանք բոլորը համալրված է 48-վոլտանոց էլեկտրական համակարգով և համակցվում է 9G-Tronic ավտոմատ փոխանցումատուփի հետ։ Ակնկալվում է նաև լիարժեք հիբրիդի արտադրությունը, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն հայտարարվում։
Ներսում ամեն բան հիշեցնում է նոր C-Class-ի ամենաբարձր համալրումները։ Վարորդի առջև սարքավորւմների՝ 12,3-դյույմանոց թվային վահանակն է, իսկ դրանից աջ՝ 11,9-դյույմանոց մուլտիմեդիա էկրանը։ Ուրվագծային լուսավորությունը հնարավորություն է ընձեռնում ընտրել 64 հասանելի տարբերակներից մեկը, իսկ Burmester աուդիոհամակարգը՝ Dolby Atmos ծավալային հնչողությամբ ապահովում է նաև Spatial Audio տեխնոլոգհիայի լավագույն լուծումները։ Բացառապես CLE մոդելի համար առաջարկվում են հատուկ պրոֆիլով սպորտային նստատեղեր, որոնք ծալվում են ոչ թե ավանդական լծակի, այլ ոճային կաշվե գոտու օգնությամբ։ Հետևի շարքին հանգիստ կտեղավորվեն մեխահասակ ուղևորները, իսկ բեռնախցիկի մեջ կարելի կլինի տեղափոխել գոլֆի համար նախատեսված երեք պայուսակ։
CLE կուպեն նոր E-Class-ից հետո երկրորդ մոդելն է, որը սարքավորվել է վերջին սերնդի MBUX համալիրով։ Էլեկտրոնային կառուցվածքը ներառում է 5G կապ, երաժշտության սթրիմինգ, ձայնային կառավարում և առաջարկում է ավելի քան 20 հարմարավետության օպցիա՝ օժտված արհեստական բանականությամբ։
Անհրաժեշտության դեպքում մեքենան կհիշեցնի նախատեսված զանգի կամ ծննդյան օրվա մասին, ինչպես նաև նախօրոք կգծի երթուղին առավել հաճախ այցելվող վայրի ուղղությամբ։ Առնանձնահատկությունների թվում է նաև այլ արտադրողների մշակած հավելվածները տեղադրելու հնարավորությունն է։ Այսպես, արդեն իսկ հայտնի է, որ համակարգում հասանելի կլինեն Vivaldi բրաուզերը, TikTok-ը, Zoom-ը և Angry Birds-ը։ Եվրոպայում Mercedes-Benz CLE-ի վաճառքը կմեկնարկի ընթացիկ տարվա նոյեմբերին, իսկ կաբրիլոետը դիլերների սրահներում կհայտնվի ավելի ուշ, թեպետ դրա արտաքինը արդեն իսկ հայտնի է։