Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Brabus-ը ներկայացրել է Rocket R սուպերկարը։
07 Հուլիս 2023

Գերմանական Brabus թյունիգային աթելիեն ներկայացրել է հզորագույն Rocket R նախագիծը՝ ստեղծված Porsche 911 Turbo S մոդելի հիման վրա։  Մեքենան ստացել է նոր աերոդինամիկ փաթեթ, տարաչափ անվասկավառակներ և ինկոնելից պատրաստված արտանետման համակարգ՝ էլեկտրոնային եղանակով կառավարվող փականներով։  

 

 

Ներկայիս սերիական Porsche 911-ը հասել է այն մակարդակի, որ կարող է բավարարել ցանկացած քմահաճույք։ Այն չափազանց արագ է, սակայն միևնույն ժամանակ կարող է հանդես գալ գրանդ-տուրերի և նույնիսկ քեմպերի դերում։ Եթե այս ամենին ավելանում են նաև համապատասխան լրամշակումները, ապա մոդելը դառնում է իսկական  սարսափ հիպերկարերի համար։ Այդպիսի մոտեցման օրինակ է Brabus 900 Rocket R կուպեն, որը կթողարկվի ընդամենը 25 օրինակով և կարժենա 549 հազար եվրո։

 

 

Թյունինգային փաթեթը ներառում է Brabus Widestar աերոդինամիկ հավաքածուն՝ առջևի կարգավորվող սփոյլերով, կևլարային դեկորով և կողային հատվածներում տեղադրվող հսկա օդատարներով։  Բացի այդ, մեքենայի վրա կտեղադրվեն վերաթողիչ փականի BoostXtra ադապտեր և նոր արատնետման համակարգ, որն արտադրված է հրակայուն ինկոնելից և սարքավորված է կարգավորվող փականներով։ 3,8-լիտրանոց օպոզիթային վեցգլանանի շարժիչը կստանա լրացուցիչ երկու տուրբոմղիչ, ինչի շնորհիվ ուժային համակարգը կզարգացնի 900 ձիաուժ հզորություն և 1000 Նմ ոլորող մոմենտ։   

 

 

Այս ամենի շնորհիվ Brabus 900 Rocket R-ը տեղից մինչև 100 կմ/ժ արագացումը կիրականացնի 2,5 վայկրյանում, ինչը 0,2 վայրկյանով ավելի արագ է, քան սովորական  911 Turbo S-ի ցուցանիշը։ Ավելին, 0—200 կմ/ժ արագացումը կպահանջի 7,2 վայրկյան ավանդական 8,8 վայրկյանի փոխարեն, իսկ մոդելի առավելագույն արագությունը կաճի 10 կմ/ժ-ով և կհասնի 340 կմ/ժ։ Տեսականորեն 900 Rocket R-ը կարող է ավելի արագ ընթանալ, այնպես որ սահմանափակչի գործառույթն այստեղ անվադողերը և մի գուցե երթևեկության այլ մասնակցիների հոգեկան հանգստությունը խնայելն է։

 

 

Թյունինգային այս մոդելի այլ առանձնահատկություններից են կարգավորվող քոյլովեր կանգնակները և Brabus Monoblock P Platinum Edition տարաչափ անվասկավառակները՝ ածխապլաստիկից պատրաստած վահանակներով։ 900 Rocket R-ի սրահում գերիշխում է մռայլ սևը, թեպետ ամեն մանրուք կրում է բարձրագույն որակի դրոշմը։ Այս լրամշակումը կոչվում է Mondial Black, և դրա մեջ կիրառված են ալկանտարա, ածխածնային մանրաթել, ինչպես նաև շքեղ ծակոտկեն կաշի՝ տարածական դրոշմապատկերներով։ Ոտնակների հանգույցը պատրաստված է անոդացված ալյումինից, իսկ որոշ տարրերի վրա նկատելի է Shadow Chrome ծածկույթը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio