Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Fiat-ը վերածնել է Topolino միկրոմեքենան
06 Հուլիս 2023

Իտալական Fiat ընկերությունը նոր շունչ է հաղորդել Topolino միկրոկարին՝ վերստեղծելով այն էլեկտրական կերպարով։ Օրիգինալ մոդելը թողարկվել է 1936-1955 թվականներին։ Նոր տարբերակը պաշտոնապես դասվում է քվադրոցիկլների շարքին և հիմնականում նախատեսված է դեպի լողափ կատրավելիք ճանապարհորդությունների համար։ Չնայած կոմպակտ չափսերին, նորույթը հագեցած է բազում օրիգինալ օպցիաներով։

 

 

2530 միլիմետր երկարությամբ Fiat Topolino-ն սարքավորված է 5,4 կՎտ տարողությամբ մարտկոցով, որի շնորհիվ փոխադրամիջոցը կարող է հաղթահարել մինչև 75 կմ տարածություն։ Մարտկոցի ամբողջական լիցքավորման համար կպահանջվի շուրջ չորս ժամ։ Մյուս կողմից՝ մոդելի առավելագույն արագությունը սահմանափակված է 45 կմ/ժ ցուցանիշով։

 

 

Topolino-ն հասանելի կլինի բաց և փակ թափքերով, որոնք լրացուցիչ կարելի է զարդարել արտադրողի առաջարկած օրիգինալ կպչուն պատկերներով։ Էլեկտրամոբիլի օպցիաների ցանկում նշվում են USB-օդափոխիչը, հանովի Bluetooth-բարձրախոսը և նստատեղերի՝ նաև լողափնյա սրբիչ ծառայող  ծածկոցները։ Բացի այդ, մեքենան սարքավորված է ծալվող ցնցուղով, որը կարելի է օգտագործել հանգստի ժամանակ։

 

 

Նոր Fiat Topolino-ի վաճառքը Իտալիայում կմեկնարկի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Մեքենայի արժեքը կհայտարարվի վաճառքի մեկնարկին զուգահեռ։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio