ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Mercedes-Benz GLE Coupe-ի նարնջա-դարչնագույն տարբերակը։
04 Հուլիս 2023
Հանրհայատ լեհական Carlex Design աթելիեն ներկայացրել է վերջին սերնդի Mercedes-Benz GLE Coupe քրոսովերի երկգույնանի տարբերակը։ Ավտոմեքենան ենթարկվել է համալիր ձևափոխման՝ ներառյալ թափքն ու սրահը։ Գլխավոր առանձնահատկությունը գերմանական պրեմիում մոդելներին ոչ բնորոշ գունային գամման է, որը հիշողություններ է արթնացնում հեռավոր 1970-ականներից։
Թափքի ստորին հատվածը իրականացված է վառ նարնջագույնով, իսկ վերևի մասը, ներառյալ տանիքը, առանձնանում է հագեցած դարչնագույն երանգով։ Նույնանման գունային համադրություն է կիրառված նաև սրահի ձևավորման համար։ Սրահի ներքևի հատվածները, այդ թվում նստատեղերը, կենտրոնական թունելը, ստորին վահանակը և դռների լրամաշակումը ներկված են նարնջագույնով, իսկ սարքավորւմների վահանակի վերին հատվածը, առաստաղը և աչքի մակարդակից վերև գտնվող բազում այլ տարրեր՝ դարչնագույնով։
Լրամշակման համար օգտագործվել է կաշի և ալկանտարա, իսկ դեկորատիվ վահանակները պատրաստված են ածխածնային մանրաթելից։ Թափքն ու սրահը զարդարված են Carlex Design-ի տարբերանշաններով։ Mercedes-Benz GLE Coupe-ի նոր կերպարին ամբողջական տեսք են հաղորդում 22-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակները։ Հատկանշական է, որ ավանդաբար լեհական ընկերության մասնագետները ոչ մի փոփոխություն չեն կատարում ավտոմեքենայի տեխնիկական լուծումներում։ Թյունինգի այս փաթեթի ամբողջական արժեքը կազմում է 55 000 եվրո, թեպետ դրա բաղադրիչները կարելի է ձեռք բերել նաև առանձին-առանձին։