ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Rolls-Royce-ը կրկնել է 1913 թվականի ճանապարհորդությունը։
01 Հուլիս 2023
Բրիտանական Rolls-Royce ընկերությունը կրկնել է 1913 թվականի եվրոպական իր ճանապարհորդությունը։ Հենց Alpenfahrt անվանումը ստացած ավտովազքի արդյունքում Rolls-Royce-ը ամրագրեց աշխարհի լավագույն ավտոմեքենայի իր համբավը։ Այդ հեռավոր տարում թվով յոթ հատ Rolls-Royce Silver Ghost մոդելները հաղթահարեցին ավելի քան 2600 կիլոմետր Եվրոպայի բարձրադիր ճանապարհներով՝ ցուցադրելով ավտոմեքենայի հնարավորություններն ու տպավորիչ հուսալիությունը։
Այդ օրվանից 110 տարի անց դեռևս պահպանված դասական Rolls-Royce-ների սեփականտերերը՝ արտադրողի հովանու ներքո, որոշեցին կրկնել նախորդների երթուղին։ Եթե 1913 թվականին ճանապարհ ընկան Rolls-Royce Works գործարանի ներկայացուցիչները, ապա 2023-ին գլխավոր գործող անձիք 20-Ghost Club ակումբի անդամներն էին։
Մինչև 1940թ․արտադրված Rolls-Royce-ների սեփականտերերին միավորող աշխարհում ամենահին այս խմբակի ներկայացուցիչները բոլոր մանրամասներով վերականգնեցին պատմական երթուղին։ 2023 թվականի միջոցառումը անցկացվեց նաև Եվրոպայի ամենաբարձրադիր ճանապարհներից մեկով։ Ավտովազքին մասնակցած մոդելների թվում էին նաև մի քանի դասական Silver Ghost։
Առավել մեծ ուշադրություն էր գարվում 1913 թվականին գործարանային թիմի մաս կազմող օրիգինալ ավտոմեքենաներից մեկը։ Հատկանշական է, որ առավելագույն նմանություն ապահովելու նպատակով միջոցառման կազմակերպիչները վերականգնեցին նույնիսկ նախորդ դարասկզբի մրցանակը։ Inspiring Greatness Trophy մրցանակին արժնացան Քեն Ֆորբսը և Նիկ Նեյսմիթը, որոնք լավագույնս մարմնավորեցին մակնիշի գլխավոր արժեքը՝ «Ոգեշնչող վեհությունը»։