ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մասնավոր աթելիեն ներկայացրել է Porsche 918 Spyder-ի եզակի տարբերակ։
26 Հունիս 2023
Նախորդ դարի 90-ականների կեսերին Volkswagen ընկերությունը թողարկել էր իր պատմության ամենաանսովոր մոդելներից մեկը՝ երրորդ սերնդի Polo հեչբեքի Harlequin մոդիֆիկացիան։ Դրա գլխավոր առանձնահատկությունը միանգամից չորս գույնով ներկված թափքն էր։ Վերջերս Porsche 918 Spyder մոդելի սեփականտերերից մեկը որոշել է իր սուպերհիբրիդը ձևավորել նմանատիպ ոճով։
Գործարանային արծաթագույն Porsche 918 Spyder Weissach Package մոդելը հանձնվել է Next Level Cars աթելիեին՝ այն քառագույն դարձնելու առաջադրանքով։ Հաշվի առնելով մոդելի բացառիկ կարգավիճակը՝ աթելիեի մասնագետները ոչ թե ներկել են ավտոմեքենան, այլ պարզապես պաստառապատել այն հատուկ վինիլային թաղանթով։
Օրիգինալ «Արլեքինները» առանձնանում էին կապույտ Chagallblau, կարմիր Flashrot, կանաչ Pistaziengrun և դեղին Ginstergelb երանգներով, իսկ կրկնօրինակի համար ընտրվել էին նույն գույների այլ երանգներ։ Ինչպես կարելի է դատել հրապարակված լուսանկարներից, մասնագետները հիանալի են կատարել իրենց պարտականությունները՝ բարդ մակերևույթով թափքը պատելով գույնզգույն թաղանթով։
Անսովոր դիզայնով սուպերհիբրիդի սեփականտերը որոշեց ներկայացնել Porsche 918 Spyder Harlekin-ը Sportwagentreffen Velden փառատոնին, որը տեղի ունեցավ Ֆելդեն-ամ-Ֆյորթերզեե քաղաքում, որն իր հերթին գտնվում է այն նույն լճի ափին, որտեղ անցկացվել էր Volkswagen Golf GTI մոդելի սիրահարներին միավորած՝ առասպելական Wortherseetreffen հավաքը։