ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դևիդ Բեքհեմը ներկայացրել է Maserati Fuoriserie Essentials նախագիծը։
20 Հունիս 2023
Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, որը կարիերայի ավարտից հետո դարձել է հյուսիսամերիկյան MLS լիգայում հանդես եկող Inter Miami CF ակումբի սեփականատեր և Maserati ապրանքանշանի դեսպան, որոշել է փորձել իր ուժերը նաև դիզայնում։ Fuoriserie DB Essentials հավաքածուն, որը ստեղծվել է ֆուտբոլիստի և Maserati-ի անհատականացման գործարանային Fuoriserie ծրագրի մասնագետների համատեղ ջանքերով, ներառում է երկու էքսկլյուզիվ ավտոմեքենա՝ MC20 կուպեն և Grecale քրոսովերը։
Սպորտկարի թափքի համար Բեքհեմն ընտրել է Night Interaction Blue երանգը, որը հղում է կատարում 1967 թվականին թողարկված դասական Maserati Ghibli-ին, իսկ քրոսովերը ձևավորվել է Verde Royale երանգով, որն իր հերթին նվիրված է 1986 թվականին ընդամենը 56 օրինակով արտադրված Maserati Quattroporte Royale մոդելին։
Երկու ավտոմեքենան էլ առանձնանում են սրահի դարչնագույն կաշեպատմամբ, իսկ յուրաքանչյուր մոդելում առկա է յուրահատուկ հուշատախտակ։ Այն տեղադրված է կամ կենտրոնական թունելի, կամ էլ՝ նստատեղերի միջև առկա բաժանարարի վրա և հաստատում է, որ դիզայնի նախագծմանը մասնակցել է անձամբ Դևիդ Բեքհեմը։
Fuoriserie DB Essentials կոնֆիգուրացաին Maserati MC20 կամ Maserati Grecale մոդելների համար այսուհետ կկարողանա ընտրել մակնիշի ցանկացած հաճախորդ։ Հետագայում ընկերությունը խոստանում է ներկայացնել ավտոմեքենաների՝ աստղային այլ երկրպագուների հետ համատեղ իրականացվածձ ձևավորման նոր տարբերակներ։