Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ներկայացվեց Neta S էլեկտրամոբիլը։
14 Հունիս 2023

Չինական Neta մակնիշի նորագույն մոդելը՝ Neta S-ն, արդեն Հայաստանում է: Սպորտային խառնվածքով մարդկանց համար նախատեսված ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 2-ին՝ Երևանի Մարզահամերգային համալիրում անցկացված Leasing Expo մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում։

 

 

Մեքենան հագեցած է ժամանակից բոլոր ֆունկցիաներով, ներառյալ անվտանգության համակարգերը։ Տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար դրանից պահանջվում է 3,9 վայրկյան։ Առանձնահատկությունների թվում են դեպի վեր բացվող «ճայաձև» դռները, վարորդի եւ ուղեւորի համար նախատեսված էկրանները, ամբողջովին համայնապատկերային տանիքը, որն իր հերթին ապահովում է ջերմամեկուսացում եւ վնասակար ճառագայթներից պաշտպանություն, ինչպես նաև ամբողջ սրահով մեկ բաշծված 21 բարձրախոսերը: Բազում ընթացային ռեժիմները ապահավում են վարման ճկունություն, որոշ դեպքերում՝ վարորդի նվազագույն միջամտությամբ։

 

 

«Մեր ապրանքանշանի որդեգրած քաղաքականության հիմքում Neta էլեկտրամոբիլների միջազգայնացումն է»,- շնորհանդեսի ժամանակ ընդգծել է արտադրող գործարանի փոխնախագահ Վանգ Չեն Ջին՝ հավելելով, որ այս համատեքստում շատ են կարևորում Հայաստանի հետ համագործակցության զարգացումը: «Հայաստանը չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծի մի մասն է, մենք շատ ենք կարևորում Հայաստանի թե՛ աշխարհագրական, թե՛ քաղաքական դիրքն այդ ճանապարհին: Մեր թիմն արդեն եղել է բազմաթիվ երկրներում: Հիմա հատկապես հետաքրքրված ենք Հարավային Կովկասով, որտեղ կարող ենք ներկայացնել մեր էլեկտրամոբիլները՝ շեշտը դնելով դրանց հասանելիության վրա»,- ասել է Վանգ Չեն Ջին:

 

 

Հայաստանում Neta-ի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչը «Անդրոն» ընկերությունն է, որը այսուհետ մակնիշը կհանի նաև Վրաստանի շուկա։ Մոդելների համար տրամադրվում է երաշխիքային սպասարկում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio