Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Volvo EX30 էլեկտրական քրոսովերը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07 Հունիս 2023

Շվեդական Volvo ընկերությունը ներկայացրել է իր մոդելային շարքի ամենափոքր քրոսովերը։ Էլեկտրական EX30-ը Volvo-ի առավել բնապահպանական մոդելն է։ Դրա ածխածնային հետքը չի գերազանցում 30 տոննա CO₂-ը՝ հաշվի առնելով արտադրությունն ու 200 000 կմ վզաքով կեսնական ցիկլը։ Նորույթը շուկա կհանվի հաջորդ տարի և կառաջարկվի կամ բաժանարոդագրմամբ՝ ամսական 599 եվրո գումարով, կամ ամբողջական արժեքով՝ սկսած 36 հազար եվրոյից։

 

 

Որպես ընտրություն հասանելի կլինի երեք համալրում։ Բազային Single Motor-ը կսարքավորվի 51 կՎտժ տարողությամբ LFP-մարտկոցով, ինչպես նաև հետևի սռնիին տեղադրված 272 ձիաուժ հզորություն և 343 ՆՄ ոլորող մոմենտ զարգացնող էլեկտրական շարժիչով։ Այս մոդիֆիկացիայի ընթացքի պաշարը կկազմի 344 կմ WLTP ցիկլում։

 

 

Միջին՝ Single Motor Extended Range և ամենաբարձր՝ Twin Motor Performance մոդիֆիկացիաները համալրված են 69 կՎտժ տարողությամբ NMC-մարտկոցով։ Ուժային ագրեգատի հզորությունը առաջին դեպքում նույնն՝ 272 ձիաուժ և 343 Նմ, իկս երկրորդում՝ 428 ձիաուժ և 533 Նմ։  Extended Range-ը առաջարկում է առավել մեծ ընթացքի պաշարը՝ մոտ 480 կմ, իսկ Performance-ը ամենադինամիկն է՝ 3,6 վայրկյան արագացում տեղից մինչև 100 կմ/ժ։ Նշված երկու համալրումներն էլ կարելի է լիցքավորել մինչև 153 կՎտ հզորությամբ մշտական հոսանքի աղբյուրից, իսկ բազայինի ցուցանիշը մի փաքր ավելի համսետ է՝ 134 կՎտ։ Բոլոր տարբերակների առավելագույն արագությունը սահմանափակված է 180 կմ/ժ ցուցանիշով։  

 

 

Volvo EX30-ի թափքի կառուցվածքում մեծ դեր ունի երկորդական հումքը։ Այսպես, ալյումինի 25 տոկսոը, ինչպես նաև պլաստիկի և պողպատի 17-ական տոկոսը ստացվել են վերամշակման արդյունքում։ Նույնը վերաբերում է և ինտերիերին։ Օրինակ, հատակի ծածկը պատրաստված է երկրորդական պոօլիէթիլենտերեֆտալատից (հիմնականում շշերից), առջևի վահանակի տարրերը՝ պլաստիկի այլ տեսակներից, իսկ դեկորատիվ ներդիրները՝ հին ջինսերից։ Ընդհանուր առմամբ հասանելի է սրահի ձևավորման չորս տարբերակ՝ Breeze, Indigo, Mist և Pine, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է վերամշակված և վերականգնվող նյութերի հատուկ համադրությամբ։ 

 

 

EX30-ի մեդիահամակարգը թույլ է տալիս օգտվել Google-ի բոլոր ծառայություններից, ապահովում է Apple CarPlay համակարգի անլար հասանելիությունը, աշխատում է 5G ցանցում և թարմացվում հեռահար կարգով։ Կենտրոնական դիսփլեյի անկյունագիծը կազմում է 12,3 դյույմ, ընդ որում այն ծառայում է նաև որպես սարքավորումների վահանակ։ Այլ առանձնահատկությունների թվում են դիմապակու տակ առկա ձայնային պանելը, կենտրոնում տեղակայված ձեռնոցների արկղիկը, առջևի նստատեղերի թիկնակներին առկա՝ հեռախոսների համար նախատեսված գրպանիկները և բեռնախցիկի դռանը նշմագրված չափիչ սանդղակը, որով կարելի է գնահատել՝ արդյող այս կամ այն ուղեբեռը կտեղավորվի խցիկում։

 

 

EX30-ի սրահի մթնոլորտային լուսավորումը ունի հինգ երանգ, որոնք ոգեշնչված են սկանդինավյան բնապատկերներով։ Այստեղ կհանդիպենք տերևների միջից ներթափանցող արևային լույսը, Շվեդիայի արևմտյան ափին դիտարկվող մայրամուտը, հյուսիսափայլը, ամռան կեսին բնորոշ ոսկեգույն երկինքը և քաղաքային մայրամուտը։  Էլեկտրոնային օգնականների ցանկում առաջին անգամ ներառաված է դռների անվտանգ բացման ֆունկցիան, որը կարող է ճանաչել հեծանվորդներին։ Լրացուցիչ վճարի դիմաց հնարավոր կլինի տեղադրել նոր սերնդի Pilot Assist կիսաինքնավար համակարգը և ավտոմատ կայանման Park Pilot ծրագիրը։

 

 

Վերջապես, արդեն 2024 թվականի EX30-ը կառաջարկվի նաև հատուկ՝ Cross Country տարբերակով։ Դրա առանձնահատկություններից կլինեն ավելի բարձր լուսածերպը, սև գույնի 19-դյույմանոց անվասակավառակները, առջևի և հետևի պաշտպանիչ վահանակները, ինչպես նաև կապոտի ծայրեզրին դրոշմված Շվեդիայի դրոշի փոքրիկ պատկերը։ Նոր Volvo EX30-ի պատվերների ընդունումը սկսվել է արդեն հունիսի 7-ից, իսկ  արտադրությունը կմեկնարկի մինչև ընթացիկ տարվա ավարտը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio