ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Maserati-ն ներկայացրել է 14-գույնանի GranTurismo-ն։
01 Հունիս 2023
Իտալական Maserati ընկերությունը ներկայացրել է GranTurismo կուպեի երկու չափազանց անսովոր տարբերակ։ Ավտոմեքենաների անհատականացման՝ Fuoriserie անվանումը կրող գործարանային ծրագրի շրջանակներում նախապատարստվել են մոդելի նոր ընթերցումներ։ Maserati GranTurismo Prisma-ն տուրք է մատուցում նախորդ տարիների պաշտամունքային մոդելներին, իսկ Maserati GranTurismo Luce-ն արտացոլում է ընկերության դիզայներների պատկերացումները մակնիշի ապագայի վերաբերյալ։ Երկու մեքենաներն էլ պատրաստվել են եզակի օրինակով։
Prisma մոդիֆիկացիայի հիմքում ընկած է Trofeo տարբերակը՝ 550- ձիաուժ հզորությամբ 3,0-լիտրանոց V6 շարժիրով։ Մթդիֆիկացիայի առանձնահատկությունը դիզայնն է։ Մեքենան ներկված է միանգամից 14 գույնով, որոնցից 12-ը անցյալի Maserati-ների գունապնակից են, իսկ երկու մնացածները՝ ժամանակակից երանգներ։
Centro Stille ընկերության մասնագետները նախագծել են ներկման հատուկ սխեմա, որից հետո երանգներին ավելացվել են գրադիենտներ և թափքի վրա ձեռքով գրված տառեր։ Ընդհանուր առմամբ կիրառված 8500 նշանները կազմում են մակնիշի պատմության մեջ թողարկված բոլոր մոդելների անվանումերը։
760 ձիաուժ հզորությւամբ էլեկտրական Folgore-ն հիմք է հանդիսացել մյուս օրիգինալ տարբերակի համար, որը ստացել է Luce անվանումը։ Այս փորձը ընկերությունում անվանում են «քրոմատիկ հայելային մոնոլիտ», և այն կոչված է մարմնավորել ինչպես գիտական ֆանտաստիկայի, այդպես էլ ժամանակակից դիզայնի տենդենցները։ Հայելապատ թափքի վրա առկա է լազերով փորագրված կետային նախշազարդ։
Սրահը լրամաշակված է էկոլոգիապես մաքուր Econyl նյութով, որի գունային լուծումները աչքի են ընկնում կապուտից սպիտակի գրադիենտային անցումով։