ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ BMW iX-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է:
15 Մայիս 2023
Ս.թ. մայիսի 5-ին Հայաստանում BMW-ի պաշտոնական ներկայացուցիչ «Եուրոմոթորս» ընկերության ցուցասրահում տեղի ունեցավ BMW iX ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը: Բացման արարողությունը ուղեկցվեց տպավորիչ շոույով։ Միջոցառման ընթացքում ողջունի խոսքով հանդես եկան «Եուրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը և BMW Group-ի տարածաշրջանային պրոդուկտ մենեջեր Սերգեյ Խուդոյանը: Բացի այդ, ընթացքում ներկայացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի «Կինը և մեքենան» խորագրով հավաքածուն, որն անցյալի, ներկայի ու ապագայի սինթեզ է:
BMW i-ը «բնապահպանական շարժում» արտահայտող հեղաշրջող կոնցեպտ է: Այն համադրում է էլեկտրական շարժիչը, համակցված տեխնոլոգիաները, տպավորիչ դիզայնը, առաջարկելով պրեմիում որակ: Այն բնությունը մշտապես պահպանելու միտում է ներդնում, որի ազդեցությունը կարելի է նկատել հենց այսօր։ Լիովին նոր BMW iX-ը ծնվել է տեսլականից և ստեղծվել է մարդկանց էլեկտրական շարժունակությունն ապահովելու համար։ Այս նպատակով ընկերությունը նախագծել է նորագույն սերնդի eDrive տեխնոլոգիան` մեկտեղված ամբողջովին էլեկտրական լիաքարշակ համակարգի հետ:
Էլեկտրական այս ավտոմեքենան առաջարկում է վարելու գերազանց փորձառնություն, իսկ երբ գործը հասնում է շքեղությանը, այն այն համակցվում է արդյունավետության և բնապահպանական բարձր որակների հետ: Վարորդը կարող է մշտապես համոզված լինել, որ իրեն սպասվում է շքեղ ու հարմարավետ ճամփորդություն, անկախ այն բանից, երթևեկում է Երևանի կամ այլ քաղաքների փողոցներում, թե միջքաղաքային ավտոմայրուղիներին։
Ուժային ագրեգատը բաղկացած է երկու հզոր էլեկտրական շարժիչներից, որոնք միասին զարգացնում է ավելի քան 500 ձիաուժ հզորություն, որի հիման վրա աշխատում է xDrive լիաքարշակ համակարգը։ Ինչպես և բոլոր ամբողջովին էլեկտրական ուժային ագրեգատների դեպքում, մոմենտը անիվներին հաղրոդվում է ակնթարթային, այսինքն, արագացման ոտնակը սեղմելիս, ավտոմեքենան զարգացնում է առավելագույն հզորությունը, իսկ վարդրը գամվում է նստատեղին՝ վերապրելով շարունակական ոգևորություն։ Երբ հերթը հասնում է լիցքավորմանը, BMW iX-ն առաջարկում է մի քանի տարբերակ՝ տնային պայմաններում, կամ ճկուն արագ լիցքավորիչով:
BMW iX-ի արտաքին տեսքն ակնհայտորեն կրում է BMW մակնիշի ԴՆԹ-ն։ Նոր մոդելի դիզայներական կոնցեպտի նախագծողները չեն հետևել սովորական մոտեցումներին և ստեղծել են բոլորովին նոր էսթետիկ լեզու։ Առջևում ճանաչելի է BMW ավանդական վանդակաճաղը, որի երկու հատվածները այստեղ ձգված են ուղղահայաց։ Ֆուտուրիստական դիզայնը և առաջատար տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներ այս Sport Activity Vehicle-ին մեկ քայլ առաջ են գցում մրցակիցներից։