Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՓՈԹՈՐԻԿ ՍՊԱՍԵԼԻՍ

07 Հոկտեմբեր 2013

Անցած հանգստյան օրերին կայացած Կորեայի Գրան-Պրին նշանավորվեց Red Bull Racing թիմի և Սեբասթիան Ֆեթելի դեպի հաղթանակ կատարած հերթական քայլով: Չոր եղանակային պայմաններում անցկացված մրցավազքում գերմանացին ոչ մի շանս չթողեց մրցակիցներին` հերթական անգամ ապացուցելով առաջնության երկրորդ հատվածում իր ունեցած ահռելի առավելությունը:

ՍՈԼՈ RED BULL-Ի ԵՎ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ

23 Սեպտեմբեր 2013

Սինգապուրի վեցերորդ Գրան-պրին սուր պայքարի ուրախություն պարգևեց բոլոր թիմերի ու մրցարշավորդների երկրպագուներին, բացառությամբ՝ Սեբասթիան Ֆեթելի: Բոլոր մրցակիցների նկատմամբ գերմանացու ունեցած ահռելի առավելությունն ստեղծեծ տպավորություն՝ թե աշխարհի եռակի չեմպիոնը պայքարում է մի այլ մոլորակում: Յուրաքանչյուր շրջանին նույնիսկ մոտակա մրցակիցներից 2-3 վայրկյան շահելով՝ Ֆեթելը տոնեց երրորդ անըդնմեջ և կարյերայի ընթացքում երեսունմեկերորդ հաղթանակը:

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ NISSAN TIIDA-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

18 Սեպտեմբեր 2013

Հայստանում Նիսսան ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ՝ "Մուրան” ընկերության սրահում ներկայացվեց 2013թ. լիովին նոր Nissan Tiida մոդելը:  
Nissan Tiida-ն աշխարհում Նիսսանի ամենաշատը վաճառվող մոդելն է, որը հասցրել է նվաճել վարորդների համակրանքը 130-ից ավելին երկրներում, այդ թվում ն աև Հայստանում:  Այս մեքենան աչքի է  ընկնում յուրաահատուկ դիզայնով, իր դասի համար մենաընդարձակ սրահով, անվտանգությամբ ու հուսալիությամբ: 2006 թ.-ից Tiida մոդելն առաջարկվում էր երկու՝ սեդան և հեչբեք տարբերակներով: Սկսած 2013թ.-ից ճապոնացի արտադրողը որոշեց տարանջատել թափքերը և շուկա հանեց Sentra մոդելը, որը փոխարինեց սեդան թափքով Tiida-ին, իսկ արդեն իսկ սիրված անվանումը պահպանեց հեչբեքը:

NISSAN PATROL-Ը ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ՌԵԿՈՐԴ

15 Սեպտեմբեր 2013

Nissan Middle East տարածաշրջանային գրասենյակի հայտարարած մրցույթի արդյունքում սերիական Nissan Patrol-ը սահամնել է աշխարհի նոր ռեկորդ՝ քարշակելով 170 տոննա զանգված ունեցող Իլ-76 օդանավը:

RENAULT-Ն ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ՝ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԴԻՏԱՐԺԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

12 Սեպտեմբեր 2013

Սեպտեմբերի 10-ին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահի շրջանակներում Renault-ն ներկայացրել է  «Initial Paris» նոր կոնցեպտ մեքենան, Renault-ի նոր դիզայներական ոճով Megane ապրանքագիծը, ինչպես նաև Energy F1 2014 նոր շարժիչը:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio