Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT DESIGN-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է. «ԳՈՒՅՆԻ ՄԱՆԻՖԵՍՏ» ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՓԱՐԻԶԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

28 Հոկտեմբեր 2013

Փարիզի L’Atelier Renault ցուցասրահը հնարավորություն է տալիս այցելուներին ծանոթանալ ապագայի ավտոմեքենաներին՝  «Գույնի Մանիֆեստ» յուրահատուկ դիզայներական ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 19-ին և կգործի մինչև 2014 թվականի հունվարի 19-ը: Renault-ի վեց կոնցեպտուալ մեքենաները ներկայացված են Փարիզի Ելիսեյան դաշտեր պողոտայում գտնվող  L’Atelier Renault ցուցասրահի հատուկ ձևավորված տարածքում

ՀՆԴԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ՝ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ

27 Հոկտեմբեր 2013

Ամառային ընդմիջումից հետո թափ հավաքած "Սեբասթիան Ֆեթել” անվանումով ճեպընթացը առանց ավելորդ ճիգերի հասավ Հնդկաստանի Գրան-Պրիի հաղթական եզրագծին՝ դրանով իսկ գրանցելով Արքայական մրցարշավների նոր ռեկորդ: Գերմանացին դարձավ ամենաերիտասարդ քառակի չեմպիոնը պատմության մեջ՝ միևնույն ժամանակ հաղթանակ պարգևելով նաև Red Bull թիմին: Մեկնարկելով փոուլից՝ Սեբն արդեն ավանդական դարձաց եղանակով արագ պոկվեց մրցակիցներից, առաջատարի դիրքը լքելով միայն փիտ-ստոպերի ժամանակ: Այժմ մրցակիցները գուշակում են՝ երբ կավարտվի Ֆեթելի դարաշրջանը…

RENAULT-Ն ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՖՈՐՄՈՒԼԱ 1-Ւ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

18 Հոկտեմբեր 2013

FIA «Ֆորմուլա-1» աշխարհի առաջնության մրցույթում փոուլներից մեկնարկելու ընդհանուր թիվը Renault-ի դեպքում հասնում է ռեկորդային 209-ի: Սա Ճապոնիայում Infiniti Red Bull Racing թիմի անդամ Մարկ Ուեբերի փոուլի նվաճելու շնորհիվ է: Շարժիչներ արտադրողի համար սա առաջագծից մեկնարկելու թվով նոր ռեկորդ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ferrari-ին՝ 208 փոուլ:

ՀԱՂԹԱՆԱԿ` ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

14 Հոկտեմբեր 2013

Red Bull թիմն, ըստ երևույթին առաջնորդվելով "Երկաթը տաք-տաք են ծեծում” կարգախոսով, հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ անց կացրեց Ճապոնիայի Գրան-Պրին: Սեբասթիան Ֆեթելն ու Մարկ Ուեբերը ոչ միայն առաջին երկու հորիզոնականները գրավեցին որակավորման ընթացքում, այլև թիմին մրցաշրջանում առաջին հաղթական դուբլը պարգևեցին: Ընդ որում ավստրալացին, առաջ անցնելով թիմակցից, նվաճեց առաջին հորիզոնականը: Սակայն Ֆեթելը պատասխանեց ֆենոմենալ վարումով և հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց առաջնությունում:

RENAULT INITIAL PARIS ԿՈՆՑԵՊՏ ՄԵՔԵՆԱ

09 Հոկտեմբեր 2013

Սեպտեմբերի սկզբին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում Renault ընկերությունը ներկայացրեց վեցերորդ կոնցեպտուալ մեքենան՝ Initial Paris-ն, որը ստեղծվել է Լորենս վան դեն Ակերի դիզայներական ռազմավարության շրջանակներում: Համադրելով բարձրագույն տեխնոլոգիաները և ստեղծագործական հմտությունները: Այս նոր կոնցեպտը ընդհանուր պատկերացում է ստեղծում, թե ինչպես է Espace-ը ապագայում փոխարինվելու Initial Paris-ով: Այս մեքենան արտացոլում է Renault ապրանքանիշի փորձն ու նկրտումները առաջնային սեգմենտում:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio