ՆՈՐ RENAULT TWINGO-Ն ԵՎ RENAULT-Ի ԱՅԼ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ ԺՆԵՎԻ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ
04 Մարտ 2014
Կոմպակտ ավտոմեքենաների սեգմենտում Twingo-ի առաջին սերնդի հեղափոխական նորելուտից 20 տարի անց Renault-ն նոր հայացք է նետում իր հանրահայտ քաղաքային ավտոմեքենայի վրա: Ապրանքանիշի ինժեներներն ու դիզայներները սկսեցին մաքուր էջից՝ ոգևորությունն ու ներշնչանքը քաղելով օրիգինալ Twingo-ի և Renault 5 մոդելի ժառանգությունից: Արդյունքում ծնվեց ժամանակակից, նորարարական և կոմպակտ ավտոմեքենա, որն ունակ է իրական հաճույք պատճառել վարորդներին:
Այսօր Renault-ն քողազերծում է նոր Twingo -ն և ներկայացնում է չորս տարբեր գույներով առաջարկվող և վառ անհատականությամբ օժտված այս ավտոմեքենան:
KWID CONCEPT-ը նոր մեքենա
է,
որը
ներկայացվել
է
Դելիի
(Հնդկաստան)
ավտոսրահում
և
որն
ապացուցում
է
զարգացող
շուկաների
կարևորությունը
Renault-ի համար: Կոնցեպտի լուրջ ու միևնույն ժամանակ զվարճալի տեսքը՝ համադրված նորագույն տեխնոլոգիական լուծումներով, կոչված է բավարարել երիտասարդական լսարանի պահանջները:
Դեթրոյթի ավտոսրահում ներկայացված Infiniti Q50 Eau Rouge մոդելը մի կոնցեպտ է, որն արտացոլում է պրեմիալ սպորտային սեդանների ոլորտում դիզայնի նոր տեսլականը:
Infiniti Q50 Eau Rouge-ը մարմնավորում է Q50 շքեղ սեդանի հարուստ օպցիաների և Ֆորմուլա 1 մրցարշավների գայթակղիչ ոգին:
Դեթրոյթում բացվեց ավանդական ավտոսրահը՝ առաջինն այս օրացուցայինտարում: Եվ չնայած այստեղ հիմնականում ներկայացվում են հյուսիսամերիկյան շուկայի տրամադրություններին համահունչ մոդելներ (պատահական չէ, որ միջոցառումն այդպես էլ կոչվում է՝ North American International Autoshow)` այնուամենայնիվ միշտ էլ հետաքրքիր է իմանալ՝ ինչի վրա են աշխատում աշխարհի առաջատար ավտոմոբիլային ըներությունները: