Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՄԻԼԹՈՆԸ ԹՈԹԱՓՈՒՄ Է “ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՆԵԾՔԸ”

11 Մայիս 2014

Երեք շաբաթ տևողությամբ ընդմիջումց հետո Մեծ Կրկեսը վերդարձավ Եվրոպա՝ ուր իսպանական Բարսելոնայում կայացավ 2014թ. առաջնության հերթական Գրան-Պրին: Թիմերը տարբեր տրամադրությամբ էին ժամանում Կատալոնիա: Mercedes-ը  ակնհայտ ֆավորիտի կարգավիճակով, ինչի մասին վկայում էին նախորդ չորս մրցափուլերում տարած ջախջախիչ հաղթանակները: Ferrari-ն ու Red Bull-ը՝ "վրեժխնդիր” լինելու հույսով, Williams-ն ու Force India-ն լավ մարզավիճակը պահպանելու, իսկ McLaren-ն էլ գոնե Մելբուրնի մակարդակին վերադառնալու ակնկալիքով: Շատերին հուզող հիմնական հարցն էր՝ արդյոք Հեմիլթոնին կհաջողվի տոնել կարյերայում առաջին հաղթանակը իսպանական հողի վրա: Եվ իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանացին, ասես, նպատակ է դրել՝ հաղթել բոլոր մրցուղիներում: Այս անգամ էլ նա առաջինն էր:

ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ ԵՎ ՄԵԿ ՀԱՂԹՈՂ

20 Ապրիլ 2014

Անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ. Ֆորմուլա 1 առաջնության Չինաստանի Գրան-Պրին: Այս տարի մրցուղի էին դուրս եկել նախկինում այստեղ հաղթած վեց մրցարշավորդներ՝ Ալոնսոն, Ռայկկոնենը, Բաթոնը, Ռոսբերգը, Հեմիլթոնն ու Ֆեթելը: Եվ չնայած այս բոլոր պիլոտներն էլ մնում են անկրկնելի վարպետներ, սակայն նախորդ մրցափուլերի արդյունքները կասկած չէին թողնում, որ հաղթողի հիմնական թեկնածուները երկուսն են՝ Mercedes-ի մրցարշավորդներ Լյուս Հեմիլթոնն ու Նիկո Ռոսբերգը: Արդյունքում հենց նրանք էլ խաղարկեցին հաղթանակը, որն արդեն երրորդ անգամ անընդմեջ բաժին հասավ բրիտանացուն:

ԹԵԺ ՊԱՅՔԱՐ ԱՎԱԶՈՒՏՆԵՐՈՒՄ

06 Ապրիլ 2014

2014 թ առաջնությունը սպառնում է վերածվել Mercedes-ի երկու մրցարշավորդների ներքին պայքարի, ինչն առավելագույնս տեսանելի դարձավ Սահիրի մրցուղում: Ընդ որում Բահրեյնի մրցափուլն ապացուցեց նաև, որ տեխնիկական փոփոխությունները զգալիորեն նպաստում են նաև ընդհանուր պայքարի տեսարժանությանը: Անակնկալներն ու թեժ պայքարը սկսվեցին դեռևս ուրբաթ օրվա ազատ մրցելույթներից, շարունակվեցին որակավորման ժամանակ, իսկ դրանց գագաթնակետն էր Հեմիլթոնի և Ռոսբերգի "մահացու” պայքարը միմյանց դեմ, որտեղ ավելի սառնասիրտ գտնվեց բրիտանացի մրցարշավորդը:


ՀԵՄԻԼԹՈՆԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԸ

31 Մարտ 2014

Մարտի 3-ն տեղի ունեցավ 2014 թ. Ֆորմուլա 1 առաջնության երկրորդ մրցափուլը՝ Մալայզիայի Գրան-Պրին, որը ոչ միայն ամենադժվարներց մեկն է օրացույցում, այլև ամենաանկանխատեսելիներից մեկը: Բացի զուտ մրցուղու կառուցվածքից բխող բարդություններից, այստեղ մշտապես իր խոսքն է ասում եղանակը. գարնան սկզբին այստեղ մոլեգնում են արևադարձային ցիկլոնները, որոնք այս անգամ էլ իրենց դերակատարումն ունեցան Գրան-Պրիի ընթցքում: Սակայն կար մի թիմ և երկու մարզիկ, ովքեր, ասես, անտեսում են ցանկացած խոչընդոտ: Ինչպես և Ավստրալիայում անգերազանցելի էին Mercedes-ի մրցարշավորդները: 


ՌԻԿՅԱՐԴՈՅԻ ՎԵՐԵԼՔՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ

17 Մարտ 2014

Վերջապես: Երկարաշունչ ձմեռային արձակուրդներից հետո, որոնք զուգորդվում էին իսպանական Խերեսում և Բահրեյնում տեղի ունեցած թեստերով, Մեծ Կրկեսը ժամանեց Մելբուրն, որտեղ անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ Ֆորմուլա 1 մրցաշրջանի առաջին մրցավազքը՝ Ավստրալիայի Գրան-պրին: Այսպիսով արձանագրվեց տուրբո-շարժիչների վերադարձը Արքայական մրցավազք: Այս ամենին ավելացել է նաև լիովին նոր Կանոնակարգը, որը սահմանում է թիմերի աշխատանքի կարևորագույն կետեր, ինչպես նաև ավտոմեքենաների հանդեպ առաջ քաշում ավելի խիստ տեխնիկական պահանջներ

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio