ՎԻԼԻԱՄՍԸ ՃԱԽՐՈՒՄ Է, ՄԵՐՍԵԴԵՍԸ՝ ՀԱՂԹՈՒՄ…
23 Հունիս 2014
Տասնմեկ տարվա ընդմիջումից հետո Ֆորմուլա 1 առաջանությունը
կրկին վերդարձավ Ավստրիա՝ նախկին A1Ring, որն այժմ կրում է Red Bull անունը: Այս տարիների
ընթացքում Red Bull-ը էներգետիկ խմիչքներ արտադրող ընկերություն լինելուց բացի կարողացավ
դառնալ Ֆորմուլա 1-ի առաջատարներից մեկը՝ նվաճելով բազում չեմպիոնական կոչումներ անհատական
և թիմային հաշվարկներում: Բնականաբար թիմը, որն այս տարի այնքան էլ հաջող հանդես չի
գալիս, հույս ուներ "տնային” պայմաններում
ամրապնդել Կանադայում ձեռք բերած հաջողությունը՝ մարտահրավեր նետելով մրցաշրջանի ընդգծված
առաջատար՝ Mercedes-ին: