Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՍԱՅԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ ՖԵՐՐԱՐԻԻ ԱՆԿՈՒՄԸ ՄՈՆՑԱՅՈՒՄ

08 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբերի 7-ին հանրահայտ Մոնցա ավտոմայրուղում կայացավ Ֆորմուլա 1 2014թ. առաջնության Իտալիայի Գրան-Պրին, որն ավանդաբար համարվում է ամենաարագներից մեկն օրացույցում և տրիբունաներում հավաքում ավտոսպորտի տասնյակ հազարավոր երկրապգուների: Վերջիններիս մեծ մասը, բնականաբար, գալիս են ոգևորելու առասպելական Ferrari-ի մրցարշավորդներին, որոնք սակայն վաղուց չեն ուրախացրել հաղթանակներով, և դժվար է պատկերացնել՝ թե ինչպես "կարմիր նժույգները” կարող են մարտահրավեր նետել այս տարվա բացահայտ առաջատար՝ Mercedes-ին: Ավելին. Մոնցայի փուլից հետո ընդհանուր հաշվարկում նրանք առաջ թողեցին նաև Williams թիմին:

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՐԴԵՆՆԵՐՈՒՄ

26 Օգոստոս 2014

Երկարատև ընդմիջումից հետո վերջապես վերսկսվեց 2014թ. Ֆորմուլա 1 առաջնությունը՝ թևակոծելով վճռորոշ փուլ: Մրցաշրջանի առաջին հատվածն անցավ Mercedes թիմի և դրա երկու պիլոտների՝ Լյուիս Հեմիլթոնի և Նիկո Ռոսբերգի պայքարի նշանի տակ: Սպա-Ֆրանկորշամի մրցափուլից առաջ շատերը համոզված էին, որ էական փոփոխություն ուժերի դասավորվածության մեջ չարժէ ակնկալել: Անձրևային պայմաններում անցած որակավորման փուլը, կարծես, արդարացրեց այս սպասելիքները: Սակայն արդեն կիրակի գտնվեց մեկն, ով կարողացավ մարտահրավեր նետել "արծաթե նետերին”: Դա Red Bull- ի նորեկ՝ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն էր. միակ մարզիկն, ով այս մրցաշրջանում կարողացել է հաղթանակներ կորզել գերմանական թիմից:

ՄԻԱՅՆԱԿ՝ ՄԵՐՍԵԴԵՍԻ ԴԵՄ: ՌԻԿՅԱՐԴՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՐՅԵՐԱՅՈՒՄ:

28 Հուլիս 2014

Անցած հանգստյան օրերին կայացավ 2014թ. Ֆորմուլա 1 առաջնության հերթական մրցափուլը՝ Հունգարիայի Գրան-պրին, որը հանդիսատեսներին պարգևեց հետաքրքիր ու անզիջում պայքար՝ սկսած որակավորման առաջին հատվածից: Հաշվի առնելով Mercedes-ի հզոր մարզավիճակը և այն հանգամանքը, որ այդ թիմի կազմում է հանդես գալիս վերջին 7 տարիների ընթացքում այս մրցուղու ամենահաջողակ մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, կարելի էր ակնկալել, որ այս անգամ էլ բրիտանացին կտիրանա հունգարական գավաթին: Սակայն այդ մասին լրիվ այլ պատկերացումներ ուներ Red Bull-ի երիտասարդ նորեկ՝ ավստրալացի Դանիել Ռիկյարդոն: Նա միակն է, ում հաջողվել է այս տարի խանգարել Mercedes-ի հաղթարշավին: Բուդապեշտում դա տեղի ունեցավ արդեն երկրորդ անգամ: 

ԹՌՉՈՂ ԲՐԱԶԻԼԱՑԻՆ ԵՎ ՍՈՒՐԱՑՈՂ ԳԵՐՄԱՆԱՑԻՆ

21 Հուլիս 2014

Թվում է՝ Ֆորմուլա 1-ում դժվար է որևէ նոր ձեռք բերում մատնանշել: Համենայն դեպս՝ երբ խոսքը ժամանակակից տեխնոլոգիաներով լեցուն, բազում տարիների ճանապարհ անցած, բազում նվաճումներ, վերելքներ ու անկումներ գրանացած Ֆորմուլա 1-ի մասին է: Սակայն հուլիսի 20-ին կայացած Հոկենհայմի Գրան-պրիում գրանցվեց մի նոր յուրահատուկ նվաճում. առաջին անգամ պատմության մեջ Գերմանիայի մրցափուլում հաղթանակ տոնեց գերմանացի մրցարշավորդը գերմանական բոլիդով, որը համալրված էր գերմանական շարժիչով: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տոնած հաղթանակից հետո, գերմանական մարզական և տեխնիակական ոգու հերթական նվաճումը, որը գրանցվեց Նիկո Ռոսբերգի հաղթանակի շնորհիվ:

 

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՍԻԼՎԵՐՍԹՈՈՒՆՈՒՄ

07 Հուլիս 2014

Սիլվերսթոունի Գրան-Պրին առանձնակի տեղ է զբաղեցնում Ֆորմուլա 1-ի օրացույցում: Այն ոչ միայն խորհրդանշում է մրցաշրջանի միջնամասը,երբ արդեն վերջնականապես ձևավորվում են առաջատարներն ու հետնապահները: Վստահորեն կարելի է ասել, որ հենց այստեղ է սկսվել Ֆորմուլա 1-ի պատմուտյունը 1950թ.-ից: Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի մրցափուլը անց է կացվել մի քանի այլ մրցուղիներում ևս, սակայն Սիլվերսթոունը դիմակայել է զանազան դժվարությունների և անցած շաբաթ ընդունեց հոբելյանական 50-րդ Գրան-Պրին:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio