Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿԱՐՆԱՎԱԼ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԵՆՐՈՎ

09 Նոյեմբեր 2014

Վերջին երեք տարիներին Ֆորմուլա 1-ի մրցաշրջանն ավարտվում էր Սան-Պաուլուում՝ Բրազիլիայի Գրան-Պրիով: Հաճախ հենց այստեղ էր որոշվում չեմպիոնական կոչումի ճակատագիրը: Սակայն 2014-ին այս փուլը նախավերջինն էր և տիտղոսի համար պայքարում որոշիչ նշանակություն չուներ, քանի որ ըստ ընդունված կանոնակարգի վերջին փուլում՝ Աբու-Դաբիում խաղարկվելու են կրկնակի միավորներ: Դա նշանակում է, որ նույնիսկ 24 միավորի տարբերությունը, որն ուներ Լյուիս Հեմիլթոնը թիմակից՝ Նիկո Ռոսբերգի նկատմամբ բավարար չէր բոլոր հարցերը լուծելու համար: Այնուամենայնիվ ավանդույթի համաձայն Mercedes-ի պիլոտները ոչ մի հնարավորություն չտվեցին մրցակիցներին: Թիմը գրանցեց հերթական ռեկորդը՝ մրցաշրջանում գրանցելով 11-րդ դուբլը, այս անգամ Ռոսբերգ-Հեմիլթոն հերթականությամբ:

ՌՈԴԵՈ՝ MERCEDES-Ի ՈՃՈՎ

02 Նոյեմբեր 2014

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ դժվար էր պատկերացնել, թե Ֆորմուլա 1-ի կայունությանն ինչ-որ բան կարող է սպառնալ: Սակայն Ճապոնիայի Գրան-Պրիից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ Ժյուլ Բյանկին, կարծես թե ամեն ինչ սկսեց ընթանալ վատթարագույն սցենարով: Marussia թիմն ընդհանրապես չմասնակցեց իր համար որոշակի առումներով տնային համարվող Սոչիի մրցափուլին, իսկ ԱՄՆ չժամանեց նաև Caterham-ը, որը հայտնվել է շատ ծանր ֆինանսական դրության մեջ: Սակայն անկախ պելոտոնը ցնցող զանազան միջադեպերից Mercedes-ը շարունակեց իր հաղթարշավը: Այս անգամ հաղթանակը բաժին հասավ Լյուիս Հեմիլթոնին, ով ամրապնդեց իր դիրքերն անհատական հաշվարկում:

ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԽԵԼԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

01 Նոյեմբեր 2014

Հոլանդական Hejmans ընկերությունը Studio Roosegaarde դիզայներական բյուրոյի հետհամատեղ նախագծել և իրականացրել է առաջին խելացի ավտոմայրուղու շինարարությունը: Նրանց նպատակն էր՝ ստեղծել ներկայումս ամենանավտանգ ճանապարհը՝ օգտվելով լուսյի և էլեկտրոնիկայի նորագույն նվաճումները:

ՍԻՐՈՎ`ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ

13 Հոկտեմբեր 2014

Այն, ինչին ռուսաստանցի ավտոսիրողները սպասում էին դեռևս 2010թ.-ից ի վերջո տեղի ունեցավ: Սոչիում կայացավ Ռուսաստանի պատմության մեջ առաջին Գրան-Պրին, որը դարձավ այս տարվա կարևորությամբ երկրորդ նշանակալից իրադարձությունը այդ սևծովյան հանգստավայրի համար՝ ձմեռայյին օլիմպիական խաղերից հետո: Եվ չնայած մրցուղին բոլորովին նոր էր, զուտ մրցումն ընդացավ այս տարի արդեն սովորական և դրանով իսկ ոչ նոր սցենարով, այն է՝ Mercedes-ի ճնշիչ առավելությամբ և Հեմիլթոն-Ռոսբերգ զույգի հերթական հաղթական դուբլով:

ՍՈՒԶՈՒԿԱՅԻ ԲՈՍՈՐԱԳՈՒՅՆ ԳԵՏԵՐԸ

06 Հոկտեմբեր 2014

Երևի շատերն արդեն սովորել են Ֆորմուլա 1-ի այս տարվա առաջնության մրցափուլերի մասին պատմող մեր համառոտ հաշվետվությունների ձևաչափին: Բայց այն, ինչ տեղի ունեցավ անցած կիրակի Սուզուկայում, ստիպեց ինձ մի փոքր այլ կտրվածքով նայել 2014թ. Ճապոնիայի Գրան-Պրիին, որն այս անգամ անցավ Սուզուկա մրցուղում:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio