MERCEDES-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՈՒՆԻՎԵՐՍԱԼԸ
25 Նոյեմբեր 2014
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց մոդելային շարքի
ամենափոքր ունիվերսալը՝ CLA Shooting Brake-ը:
Նորույթն արտադրված է A-դասի շասսիի հիման վրա: Այն եվրոպական շուկայում կհայտնվի
2015թ. հունվարից:
Ունիվերսալի երկարությունը կազմում է 4630 մմ, լայնությունը՝ 1777 մմ, իսկ բարձրությունը՝ 1435 մմ: Այն ընդամենը 3 մմ-ով է բարձր նույնանուն սեդանից, սակայն միևնույն ժամանակ սրահի երկրորդ շարքի հատվածում տանիքն ավելի բարձր է ամբողջ 40 մմ-ով: