Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Jaguar-ը թողարկել է F-Type մոդելի հատուկ տարբերակ:

09 Դեկտեմբեր 2020

Բրիտանական Jaguar ընկերությունը, նշելով պաշտամունքային E-Type սպորտային ավտոմեքենայի 60-ամյա հոբելյանը, թողարկել է F-Type մոդելի հատուկ տարբերակ՝ Heritage 60 Edition անվանմամբ: Նորույթի թափքը ներկվել է E-Type-ին բնորոշ օրիգինալ մուգ կանաչ Sherwood Green գույնով, որը նախորդ դարի 60-ականներից հետո  առաջին անգամն է կիրառվում է նոր Jaguar ավտոմեքենայի վրա:

Audi-ն ներկայացրել է Q3 քրոսովերի հիբրիդային տարբերակը:

08 Դեկտեմբեր 2020

Գերմանական Audi ընկերությունը թողարկել է Q3 քրոսովերի լիցքավորվող հիբրիդային մոդիֆիկացիան, որը ստացել է 45 TFSI e մակնիշումը: Էլեկտրական շարժիչով սարքավորված Q3-ը զգալիորեն ավելի տնտեսող է սովորական տարբերակից և միայն դրանով կարող է հաղթահարել մինչև 50 կիլոմետր: Մոդելը առաջարկվում է բացառապես առջևի քարշակմամբ, իսկ բեռնախցիկը 150 լիտրով ավելի փոքր է:

Aston Martin DBX-ի հատուկ սերիան նվիրված կլինի վիսկիին:

07 Դեկտեմբեր 2020

Aston Martin ընկերության և շոտլանդական Bowmore գինեգործարանի համագործակցությունը կմարմնավորվի DBX Bowmore Edition քրոսովերների մեջ: Նախատեսվում է թողարկել ընդամենը 18 այդպիսի ավտոմեքենա, որոնց առանձնահատկությունը կլինեն հին պղնձյա չաներից պատրաստված ներդիրները և վանդակավոր շոտլանդական թվիդ գործվածքով պաստառապատված սրահը: 

Manhart աթելիեն ներկայացրել է հզորացված Toyota Supra-ն:

04 Դեկտեմբեր 2020

Գերմանական հանրահայտ Manhart Performance աթելիեն, որը սովորաբար զբաղվում է BMW ավտոմեքենաների թյունինգով, այս տարի սկսել է ուշադրություն դարձնել նաև Toyota Supra մոդելին: Այսպես, դեռ գարնանը հաճախորդներին հասանելի է դարձել GR 450 փաթեթը, իսկ հիմա ներկայացվել է էլ ավելի հզոր՝ GR 550 տարբերակը, համապատասխան հզորությամբ շարժիչով և AC Schnitzer ընկերության նախագծած թափքի տարրերով:

Hyundai-ը ցուցադրել է ապագա էլեկտրամոբիլների հենահարթակը:

02 Դեկտեմբեր 2020

Hyundai Motor Group-ը ներկայացրել է ապագա մարտկոցային մոդելների համար նախատեսված նոր մոդուլային հենահարթակը, որը ստացել է  Electric-Global Modular Platform, կամ՝ E-GMP անվանումը: Սկսած հաջորդ տարվանից այս ճարտարապետության հիման վրա կստեղծվեն մի շարք մոդելներ, որոնց թվում կլինեն սուբկոմպակտ, կոմպակտ և միջին չափսի մոդելներ, ներառյալ Hyundai Ioniq 5 քրոսովերն ու Kia ապրանքանշանի նոր էլեկտրամոբիլը: 

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio