Ford-ի 1,0-լիտրանոց EcoBoost շարժիչը վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն շարժիչ
21 Հունիս 2017
• Ford-ի 1.0-լիտրանոց EcoBoost բենզինային շարժիչը վեցերորդ տարին անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն շարժիչ "Մինչև 1.0-լիտր ծավալով շարժիչներ” անվանակարգում:
• Տնտեսող, կոմպակտ և հզոր այս շարժիչը 2012 թ.-ին ստեղծվելուց ի վեր արժանանում է արդեն տասներորդ մրցանակին:
• Սկսած 2018 թ.-ից Ford-ը նախատեսում է շուկա հանել նորացված 1.0-լիտրանոց EcoBoost-ը՝ գլանների ապաակտիվացման նորագույն տեխնոլոգիայով, որը թույլ կտա էլ ավելի նվազեցնել CO2 արտանետումներն ու կնպաստի վառելիքի խնայողությանը: