Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Manhart-ը վերաիմաստավորել է BMW X7 քրոսովերը:

16 Դեկտեմբեր 2020

Գերմանական Manhart Performance աթելիեն ներկայացրել է BMW X7 քրոսովերի առավել արտաճանապարհային տարբերակը:  MHX7 650 Dirt Edition² անվանումը ստացած նախագիծը աչքի է ընկնում ավելի մեծ լուսածերպով, ինչպես նաև գամամեխերով ամրացված պողպատ իմիտացնող հատուկ փայլատ թաղանթով պատված թափքով: 

Եզակի Ares Wami Lalique Spyder՝ բյուրեղապակյա լրամշակմամբ:

15 Դեկտեմբեր 2020

Միլանյան Ares Design աթելիեն հայտարարել է, որ սկսում է ընդունել Wami Lalique Spyder անվանումը ստացած ռոդսթերի պատվերները, որը կթողարկվի 12 օրինակ սահմանափակ քանակությամբ: Մոդելի եզակի առանձնահատկություններից է ֆրանսիական Lalique ընկերության էքսկլյուզիվ բյուրեղապակու կիրառումը սրահի լրամշակման համար:  

Ներկայացվել է Porsche 911 մոդելի առավել սպորտային տարբերակը:

14 Դեկտեմբեր 2020

Գերմանական Porsche ընկերությունը ներկայացրել է «գավաթային» 911 GT3 Cup  մոդելը, որը ըստ էության հանդիսանում է նոր 911 մոդելի առավել սպորտային տարբերակը: Կուպեն նախատեսված է Porsche Mobil 1 գավաթային մրցաշարերին և թափքային դասի ազգային առաջնություններին մասնակցելու համար: Ներկայումս Porsche 911 GT3 Cup-ի մուտքը ընդհանուր օգտագործման ճաապարհներին արգելված է:

Alfa Romeo-ն ներկայացրել է Stelvio Veloce Ti քրոսովերը:

11 Դեկտեմբեր 2020

Իտալական Alfa Romeo ընկերությունը ընդլայնել է Stelvio քրոսովերի ընտանիքը՝ ներկայացնելով ամենաբարձր համալրման Veloce Ti տարբերակը: Այս մոդիֆիկացիան հեշտ է տարբերել թափարգելի մեջ ներկառուցված դիֆուզորով, ինչպս նաև Quadrifoglio ոճով իրականացված սրահով:  Իտալիայում դիզելային Alfa Romeo Stelvio Veloce Ti-ն կառաջարկվի 71 200 евро եվրոյով, իսկ բենզինային տարբերակի գինը ավելի բարձր կլինի ևս մոտ 1000 եվրոյով: 

Ներկայացվել է Nissan Kicks-ի նորացված տարբերակը:

10 Դեկտեմբեր 2020

Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է հոյւսիսամերիկյան շուկայի համար նախատեսված Kicks քրոսովերի նորացված տարբերակը: Այն ստացել է այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք բաժին են հասել մոդելի գլոբալ տարբերակին, ինչպես նաև համալրվել է նոր սարքավորումներով:  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio