Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ BMW iX-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է:

15 Մայիս 2023

Ս.թ. մայիսի 5-ին Հայաստանում BMW-ի պաշտոնական ներկայացուցիչ «Եուրոմոթորս» ընկերության ցուցասրահում տեղի ունեցավ BMW iX ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը: Բացման արարողությունը ուղեկցվեց տպավորիչ շոույով։ Միջոցառման ընթացքում ողջունի  խոսքով հանդես եկան «Եուրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը և BMW Group-ի տարածաշրջանային պրոդուկտ մենեջեր Սերգեյ Խուդոյանը: Բացի այդ, ընթացքում ներկայացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի «Կինը և մեքենան» խորագրով հավաքածուն, որն անցյալի, ներկայի ու ապագայի սինթեզ է:

Ներկայացվել է ամենահզոր սերիական BMW մոդելը:

27 Հունվար 2021

Գերմանական BMW ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր M5 մոդելի հատուկ տարբերակը՝ CS վերտառմամբ: Սահմանափակ քանակությամբ թողարկվող էքսկլյուզիվ մոդելը վաճառքի կհանվի Գերմանիայում արդեն ընթացիկ տարվա գարնանը: Ավտոմեքենայի արժեքը կսկսվի 180 400 եվրոյից:

Էլեկտրական մինիվեն Nissan-ից՝ ձմեռային հանգստի սիրահարների համար:

22 Հունվար 2021

Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է անվտանգ ձմեռային արկածների համար նախատեսված և e-NV200 Winter Camper անվանումը ստացած ամբողջովին էլեկտրական կոնցեպտը: Ձմեռային e-NV200 Winter Camper-ը, որը նախագծվել է ինչպես հաճույք պարգևելու, այնպես էլ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու տեսանկյունից, համատեղում է էլեկտրական մեքենայի վարումից ստացվող զգացողությունները և վայրի բնության գրկում առաջացող սուր ապրումները: 

Ներկայացվել է Mercedes-Benz EQA էլեկտրական քրոսովերը

21 Հունվար 2021

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է ևս մեկ էլեկտրական քրոսովեր՝ EQA անվանումով:  Գերմանիայում, որտեղ մոդելը վաճառքի կհանվի արդեն մոտակա գարնանը, այն հաճախորդներին հասանելի կլինի՝ սկսած 47 540 եվրոյից: Բացի EQA-ից  Mercedes-Benz-ը ընթացիկ տարում կներկայացնի նաև EQS սեդանը, որը կդառնա մակնիշի ամենաթանկ էլեկտրական մոդելը: 

Tesla Model S-ը վերածվել է շքեղ կաբրիոլետի:

19 Հունվար 2021

Իտալական Ares Design թյունինգային աթելիեն չի վախենում ցանկացած բարդության աշխատանքից: Օրինակ, այն կարող է Bentley Mulsanne-ը վերածել կուպեի, իսկ Lamborghini Huracan-ը՝ De Tomaso Pantera մոդելի ժամանակակից կրկնօրինակի: Պատահական չէ, որ իտալացիների վերջին նախագիծը ոչ պակաս տարօրինակ է՝ կաբրիոլետ թափքով…Tesla Model S:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio