Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է ռազմական մեքենաների արտադրման նոր ծրագիր:

30 Հոկտեմբեր 2020

Kia Motors կորպորացիան մանրամասներ է հրապարակել հաջորդ սերնդի ռազմական տեխնիկայի համար հենահարթակների նախագծման ծրագրի մասին: Կորեացիները նախատեսում են սկսել միջին չափսի ստանդատ ավտոմեքենաների արտադրությունն արդեն այս տարի՝ ավարտելով փորձարկումները 2021 թվականին: Ամբողջական ծավալով արտադրությունը հնարավոր կլինի իրականացնել միայն 2024 թվականից:  

Brabus-ը ներկայացրել է Rocket 900 նախագիծը:

23 Հոկտեմբեր 2020

Գերմանական Brabus աթելեին ներկայացրել է 900 ձ.ուժ հզորությամբ Rocket 900 One Of Ten նախագծի մոդելը: Ինչպես պարզ է դառնում անվանումից, ընդամենը կթողարկվի տասը այդպիսի ավտոմեքենա, իսկ դրանց հիմքում ընկած կլինի  Mercedes-AMG GT 63 S 4Matic+ մոդելը: Առաջին օրինակի արժեքը կկազմի 435 800 եվրո: 

HUMMER-Ը ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21 Հոկտեմբեր 2020

Ամերիկյան General Motors (GM) ընկերությունը  և դրան պատկանող GMC ապրանքանշանը վերակենդանացրել են Hummer-ը, որն այսուհետ հանդես կգա ոչ թե որպես բրենդ, այլ որպես առանձին մոդել: Պաշտամունքային անվանումը բաժին է հասել նոր էլեկտրական պիքապին, որն առանձնանում է երեք շարժիչներով, ամբողջովին կառավարելի շասսիով և շրջանածիր տեսադաշտի 18 տեսախցիկներով:  

Dacia-ն ներկայացրել է Spring էլեկտրական քրոսովերը:

16 Հոկտեմբեր 2020

Renault Խմբի մաս կազմող ռումինական Dacia ընկերությունը ներկայացրել է Spring էլեկտրամոբիլի սերիական տարբերակը, որը զանգվածային վաճառքի կհանվի հաջորդ տարի: Ըստ նախնական տվյալների մեքենայի արժեքը կսկսվի 10 000 եվրոյից, ինչը առավել մատչելի գինն է Եվրոպայում վաճառվող էլեկտրամոբիլի համար: 

Renault-ն ներկայացրել է Megane մոդելի էլեկտրական կոնցեպտը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15 Հոկտեմբեր 2020

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Megane eVision կոնցեպտը, որը արդեն 2021 թվականին կվերածվի սերիական էլեկտրամոբիլի: Megane անվանումը փոխառվել է, որպեսզի շեշտվի նոր մոդելի ժառանգականությունը, չնայած տեխնիկական առումով սա լիովին այլ մեքենա է:

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio