Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նոր Hyundai Sonata N Line հզոր տարբերակը:

09 Նոյեմբեր 2020

Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացերլ է հյուսիսամերիկյան շուկայի համար նախատեսված Sonata N Line-ը: Նորույթը ավելի հզոր է, քան դրա նախորդ տարբերակը, և համալրված է 294 ձ.ուժ հզորությամբ 2,5-լիտրանոց տուրբոշարժիչով: Մեքենան արդեն իսկ հասանելի է ԱՄՆ ավտոսրահներում, որտեղ առաջարկվում է՝ սկսած 33 200 դոլարից: 

Ford-ը պաշտոնապես ներկայացրել է EcoSport Active քրոսովերը:

06 Նոյեմբեր 2020

Ford ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է EcoSport քրոսովերի նոր` «արտաճանապարհային» Active մոդիֆիկացիան: Նորույթը առանձնանում է արտաքինի թարմացված դիզայնով, ինտերիերի մի քանի յուրօրինակ տարրերով, ինչպես նաև ավելի մեծ լուսածերպով:

Ներկայացվել է Volkswagen Golf-ի աենահզոր՝ R տարբերակը:

04 Նոյեմբեր 2020

Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է նոր Golf R-ը: Հեչբեքը պահպանել է երկլիտրանոց տուրբոշարժիչը, լիաքարշ համակարգը, ստացել է մեխանիկական փոխանցումատուփով համալրվելու հնարավորություն, ինչպես նաև՝ բացառիկ դրիֆտ-ռեժիմ: Սովորական Golf-երից R-տարբերակը առանձնանում է կախոցի կարգավորումներով, ինչպես նաև թափքի ու սրահի հատուկ լուծումներով:  Հինգդռնանի Volkswagen Golf R-ը վաճառքի կհանվի Եվրոպայում մինչև ընթացիկ տարվա ավարտը, իսկ ԱՄՆ-ում՝ միայն 2021 թվականին:  

Lexus-ը ներկայացրել է LC կուպեի «ավիացիոն» տարբերակը:

03 Նոյեմբեր 2020

Ճապոնական Lexus ընկերությունը ներկայացրել է LC կուպեի հատուկ մոդիֆիկացիա: «Թռչուններով և ինքնաթիռներով» ոգեշնչված LC Aviation մոդելը կդառնա գրեթե էքսկլյուզիվ՝  թողարկվելով ընդամենը 70 օրինակով: 

Jeep-ը ներկայացրել է հայտնի բանակային ամենագնացին նվիրված Gladiator-ը:

02 Նոյեմբեր 2020

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է Gladiator պիքապի հատուկ մոդիֆիկացիա՝ Willys վերտառմամբ, որը, ինչպես կարելի է կռահել, նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամենատարածված ամենագնաց՝ բանակային Willys MB մոդելին: Ստանդարտ Gladiator-ից նորույթը տարբերվում է արտաքին ձևավորմամբ և որոշակիորեն թարմացված սարքավորումներով:  Gladiator Willys-ը արդեն իսկ հասանելի է ԱՄՆ-ում և առաջարկվում է 35 265 դոլարով:  

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio