MINI-ն ներկայացրել է քաղաքային փոխադրամիջոցի իր տեսլականը:
01 Դեկտեմբեր 2020
NEXTGen կոնֆերանսի շրջանակներում MINI ընկերությունը մանրամասներ է ներկայացրել ինքնավար էլեկտրական միածավալ նոր կոնցեպտի մասին, որը ստացել է Urbanaut անվանումը: Այն առանձնանում է միայն մեկ դռան առկայությամբ և բարձրացվող դիմապակիով, իսկ մինիվենի սրահը ըստ ցանկության կարելի է հարմարացնել տարբեր նպատակների՝ ուղղակի ուղևորափոխադրում, հանգիստ կամ գործնական շփում: