Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի են Եվրոպայի ամենաանվտանգ և վտանգավոր երկները՝ երթևեկության տեսանկունից:
30 Հունվար 2019

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Եվրամիությունում ճանապարհա-տրանսպորտային պատահարների վերաբերյալ տարեկան զեկույցը՝ կազմելով  առավել անվտանգ և վտանգավոր երկների ցանկը: Վարկանիշային աղյուսակի հիմքում ընկած է տվյալ երկրում 10 000 բնակչին բաժին ընկնող ՃՏՊ թիվը: 



Առանձնակի ուշադրություն դարձնենք նախկին ԽՍՀՄ մաս կազմող մերձբալթյն երկներին: Այստեղ առաջատարը Էստոնիան է, որը ընդհանուր վարկանիշով 10-րդն է Եվրոպայում՝ 11,1 ցուցանիշով: Դրան անմիջապես հետևում է Լիտվան՝ 11,4 ցուցանիշով, իսկ Լատվիան 17-րդն է՝ միջինում 19,6 ճանապարհա-տրասնպորտային պատահար 10 000 բնակչի թվով:



Առաջին հնգյակը եզրափակում է Լեհաստանը՝ 8,9 գործակից: Չորրորդը Ֆրանսիան է՝ 8,6 վթար 10 000 բնակչի հաշվարկով: Երրորդ տեղը՝ 8,5 ցուցանիշով զբաղեցրել է Ֆինլադնիան: Անվտանգության տեսանկյունից երկրորդ երկիրը Եվրամիության կազմում Կիպրոսն է, որտեղ 10 000 բնակչին բաժին է ընկնում 7,5 վթար, իսկ ամենաանվտանգն է ճանաչվել Դանիան՝ 5,0 գործակցով: 

Հետաքրքիր է, որ վատագույն ցուցանիշներից մեկը գրանցվել է Գերմանիայում՝ 37,2 վթար 10 000 բնակչի թվով, որը գերազանցում է միայն Ավստրիային, որտեղ այդ գործակիցը կազմում է 43,6:  

Ամբողջական ցուցակը բերված է ստորև.

1. Դանիա՝ 5,0
2. Կիպրոս՝ 7,5
3. Ֆինլանդիա՝ 8,5
4. Ֆրանսիա՝ 8,6
5. Լեհաստան՝ 8,9
6. Սլովակիա՝ 10,3
7. Բուլղարիա՝ 10,5
8. Հունաստան՝10,5
9. Նիդերլանդներ՝ 11,0
10. Էստոնիա՝ 11,1
11. Լիտվա՝ 11,4
12. Իռլանդիա՝ 12,2
13. Շվեդիա՝ 13,9
14. Լյուքսեմբուրգ՝ 15,6
15. Ռումինիա՝ 15,8
16. Հունգարիա՝ 17,0
17. Լատվիա՝ 19,6
18. Չեխիա՝ 20,2
19. Մեծ Բրիտանիա՝ 21,6
20. Իսպանիա՝ 21,9
21. Խորվաթիա՝ 25,5
22. Իտալիա՝ 29,1
23. Մալթա՝ 30,2
24. Պորտուգալիա՝ 31,4
25. Սլովենիա՝ 31,4
26. Բելգիա՝ 35,1
27. Գերմանիա՝ 37,2
28. Ավստրիա՝ 43,6



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio